Էջ:Ընտրանի.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոնակարգել հումանիտար օգնության գործը, բացառելով որեւէ օրինախախտում ու չարաշահում։

Հաջորդ կնճռոտ խնդիրը հանգում է նրան, որ ազատ գների պայմաններում ձեռնարկությունները կտրուկ թուլացրել են ինվեստիցիոն ակտիվությունը։ Ստեղծվել է մի վիճակ, երբ ինվեստիցիոն քաղցը ոչ միայն խափանում է անհրաժեշտ կառուցվածքային վերափոխումների իրականացումը, այլեւ արագորեն հանգեցնում արտադրողական ուժերի հյուծման։

Հայաստանում այսօր վերարտադրական պոտենցիալը չի բավարարում նույնիսկ պարզ վերարտադրության ապահովմանը։ Ազգային եկամտի մոտ 90 տոկոսը հատկացվում է սպառման կարիքների բավարարմանը։ Ամորտիզացիոն հատկացումները գործնականում զրկվել են տնտեսագիտական իմաստից, քանի որ չի կատարվել հիմնական ֆոնդերի վերագնահատում։ Ամորտիզացիոն հատկացումները դեռեւս կատարվում են նախկին գներով, այն դեպքում, երբ արտադրատեխնիկական նշանակության արտադրության միջոցների գներն աճել են ավելի քան 40 անգամ։

Վերարտադրության ցիկլի ապահովման առումով այսօր Հայաստանում պահանջվում է հիմնական ֆոնդերի նորացման նախկինից ավելի բարձր աստիճան, քանի որ դրանց գերակշիռ մասն արդեն մաշված է թե՛ բարոյապես եւ թե՛ ֆիզիկապես։ Սակայն իրականում արդյունաբերա-արտադրական հիմնական ֆոնդերի նորացման գործակիցը, որ 1986 թվականի 9,7 տոկոսից 1991թ. արդեն հասել էր 3,2 տոկոսի, այսօր հավասարվել է զրոյի։

Խիստ նվազել են նաեւ պետության ինվեստիցիոն հնարավորություններն ու կառուցվածքային վերափոխումների պոտենցիալը։ Նման պարագաներում ոչ միայն արտաքին ներդրումների ներգրավման արդյունավետ նախադրյալներ պետք է ստեղծվեն, այլեւ պետության կողմից ամենաակտիվ ձեւով պետք է խթանվեն ապակենտրոնացված ինվեստիցիաները եւ շրջանառության ոլորտից կապիտալի ու ձեռներեցության փոխադրումը արտադրության ոլորտ։ Ցավոք, այդ բարդ ու տեւական խնդիրը անգամ մասամբ չի հաջողվել իրականացնել։

Որպես այդ խնդրի մասնակի լուծման տարբերակ է դիտվել Հանրապետության Նախագահի հրամանագրով անավարտ արտադրական