Էջ:Ընտրանի.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղատնտեսությանն սպասարկող ոչ պետական կառույցների արագ կազմավորումը։

Անցած ժամանակահատվածում մշակվեցին հանրապետության տնտեսության կայունացմանն ու հետագա զարգացմանը նպաստող մի շարք տեխնիկական ծրագրեր, որոնց իրականացման նպատակով Եւրոհամայնքի կողմից արդեն իսկ հատկացվել է մոտ 12 միլիոն էքյու։

Ընթացիկ տարում տեխնիկական օգնության ծրագիր է կազմվել նաեւ Համաշխարհային բանկի կողմից՝ կառուցվածքային վերափոխումների եւ կառավարման էապես նոր համակարգի ձեւավորման համար։ Գումարը կազմում է ավելի քան 14 մլն էքյու, եւ ըստ ծրագրի երեք հիմնական ուղղվածություն պետք է ունենա՝ պետական սեկտորի կառավարում, ֆինանսական համակարգի բարեփոխում, սեփականաշնորհման խրախուսում։

1992թ. Հայաստանին ցույց տրված տեխնիկական օգնության արդյունավետ ձեւերից մեկը եղել է հայ մասնագետների վերապատրաստումը։ 1992 թվականին Վիեննայում Միջազգային վալյուտային ֆոնդի, Համաշխարհային բանկի, Եւրոպական համագործակցության, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, Միջազգային կարգավորման բանկի կողմից ստեղծվել է մասնագետների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ վերապատրաստման դասընթացներ են անցել եւ անցնելու են ՀՀ տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակիցներ։

Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների մասնագետներ վերապատրաստում են անցել նաեւ վերոհիշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված այլ դասընթացներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ այլն։

1993թ. նախատեսվում է տեխնիկական օգնություն ստանալ նաեւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից, Եւրոպական Համագործակցությունից, Համաշխարհային բանկից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ինչպես նաեւ տարբեր երկրների՝ այդ նպատակի համար հատկացված ֆոնդերից եւ այլն։

Հանրապետությունում անցումն ազատ գներին՝ տնտեսական հարաբերությունների որակապես նոր միջավայր ստեղծեց, որն իր թերու