Էջ:Ընտրանի.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուններով եւ բացասական հետեւանք ներով հանդերձ, շատ կարճ ժամանակահատվածում դարձավ տնտեսական նախաձեռնությունը խթանող եւ տնտեսական ինքնակառավարման մեծ լիցք ունեցող համակարգ։ Գործնականում տնտեսավարման սուբյեկտները, անկախ սեփականության ձեւից, հնարավորություն ստացան անցում կատարել վարչաքաղաքական պատասխանատվությունից տնտեսական պատասխանատվության։ Ավելին, նրանց իրական հնարավորություն ընձեռվեց ոչ միայն լուծելու ընթացիկ տնտեսական խնդիրները, այլեւ որոշելու իրենց գործելակերպի տակտիկան ու ստրատեգիան, ինքնուրույն վարելու կուտակման եւ սպառման քաղաքականությունը։

Դա, վերջին հաշվով, հեղափոխություն էր տնտեսավարման պրակտիկայում, լիակատար ձերբազատում վարչահրամայական համակարգի ամենահիմնական բնորոշիչներից։ Այլ բան, թե գործնականում այդ իրավունքը, ստեղծված նոր որակը որքանով հաջողվեց իրացնել տրված կարճ ժամանակահատվածում, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության իներցիան, պրոֆեսիոնալիզմն ու նորովի գործելու կարողությունը։

Նոր համակարգի գործունեությունն ապահովելու համար 10 ամսում ընդունվեց մեկ տասնյակից ավելի օրենք ու Գերագույն խորհրդի որոշում, Հայաստանի Հանրապետության Նախագահի 20-ից ավելի հրամանագիր, կառավարության շուրջ 120 որոշում։

Հանրապետությունում արմատավորվեց հարկային նոր համակարգ, որը, դարձյալ որոշ թերություններով հանդերձ, գործեց ու դարձավ տնտեսական կարեւոր լծակ։

Բանկային համակարգը հնարավորություն տվեց թղթակցային կապ հաստատել աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների բանկերի հետ եւ հաղթահարել ֆինանսական շրջափակումը։

«Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումով հստակեցվեց տնտեսավարման սուբյեկտների կարգավիճակը, մեծ հնարավորություններ ընձեռվեց ազատ ձեռներեցության ծավալմանը։

Չնայած թույլ, վեհերոտ դրսեւորումներով՝ տնտեսական հարաբերությունների ծավալման, ընդհուպ ինվեստիցիոն ու կառուցվածքային քաղաքականության վրա արդեն նկատելի ու շոշափելի է դառնում