Էջ:Ընտրանի.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սահմանադրությունը պետք է ընդունվի խորհրդարանով եւ ապա դրվի համաժողովրդական հանրաքվեի՝ դրանով ավելի ապահովելով Սահմանադրության կայունությունը եւ հետագայում դրա նկատմամբ ոտնձգությունների կանխումը։ Սակայն այս տարբերակի ընտրությունը եւս կախված է խորհրդարանի կամքից ու որոշումից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեր պետությունը պետք է լինի նախագահական, թե խորհրդարանական, ապա չպետք է մոռանալ, որ վերջինս մենք արդեն փորձել ենք։ 70 տարի Հայաստանը եղել է խորհրդարանական հանրապետություն, որը, չպետք է ժխտել, գործող համակարգ էր, գործող՝ միակուսակցական վարչակարգի պայմաններում։ Խորհրդարանական համակարգը շատ արդյունավետ է նաեւ լրջորեն ձեւավորված բազմակուսակցական հասարակություններում, երբ կան մի քանի ծանրակշիռ կուսակցություններ, որոնք հեռու են արկածախնդրությունից, ունեն պատմականորեն ձեւավորված լուրջ քաղաքական միտք, եւ յուրաքանչյուր պահի որեւէ կուսակցություն կարող է իրվրա վերցնել երկրի ղեկավարման պարտականությունը։ Եթե լինեին այդպիսի կուսակցություններ եւ այդպիսի հասարակություն, ապա կարելի էր կառուցել նաեւ խորհրդարանական պետականություն։ Սակայն նման անկայուն պայմաններում, երբ կուսակցությունները վերջնականապես ձեւավորված չեն, չկան լուրջ, ուժեղ, զանգվածային կուսակցություններ, ըստ իս, խորհրդարանական համակարգը մշտական անկայունության հիմք կդառնա եւ կարող է ընդհանրապես վտանգել մեր պետականությունը։ Ուստի այս պայմաններում ես չեմ տեսնում մեր պետականության այլ համակարգ, քան նախագահականն է։

«Հայաստանի Հանրապետություն», 4 մարտի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Պետության կայունության հիմքը Սահմանադրությունն է» վերնագրով։