Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեփենեկյանի կողմից հարգելի պատճառաբանությամբ, իսկ Արմենյանի կողմից՝ անհայտ նկատառումներով մերժվել է։

Անցնելով կադրերի ընտրության հարցում իբր թե դրսեւորվող քաղաքական նկատառումներին` հարկ է նշել հետեւյալը. Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն հինգն էին ՀՀՇ-ական. ինքը՝ Մանուկյանը, ՀրանտԲագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսան Հակոբյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կառավարությունում, որ կազմված էր 38 անդամներից, վեց ՀՀՇ-ական կար` Հրանտ Բագրատյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վալերի Պողոսյանը, Վահան Շիրխանյանը եւ Սամվել Գեւորգյանը։ Իսկ ՀրանտԲագրատյանի կաբինետում ՀՀՇ-ական են 38 անդամներից հինգը. ինքը՝ Բագրատյանը, Վազգեն Սարգսյանը, Վահան Փափազյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Զադոյանը։

Այժմ` կադրերին անձնական նվիրվածության սկզբունքով ընտրելու մասին։ Այդ առիթով կարող եմ նշել միայն հետեւյալը` եզրակացությունները թողնելով հասարակության անաչառությանը։ Մինչեւ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը ես անձամբ ծանոթ եմ եղել Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն տասներեքին։ Դրանք են` Վազգեն Մանուկյանը, Գեւորգ Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը, Վահե Ստեփանյանը, Աշոտ Եսայանը, Հուսիկ Հարությունյանը, Եսայի Ստեփանյանը, Ռոբերտ Մեհրաբյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ալեքսան Հակոբյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կաբինետների 38 անդամների թվում նույն ժամանակից առաջ ծանոթ եմ եղել տասնվեցին` Հրանտ Բագրատյան, Գեւորգ Վարդանյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Գրիգոր Պողպատյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Հակոբ Մովսես, Վալերի Պողոսյան, Ստեփան Բադալյան, Վահան Շիրխանյան, Սամվել Գեւորգյան, Վլադիմիր Մովսիսյան եւ Հուսիկ Հարությունյան։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի կաբինետին, ապա այստեղ նույնպես այդ մարդկանց թիվը կազմում է կառավարության 38 անդամներից տասնվեցը. Հրանտ Բագրատյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Վահան Փափազյան, Կարինե Դանիելյան, Արմեն Եղիազարյան, Գրիգոր