Էջ:Ընտրանի.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պողպատյան, Հակոբ Մովսես, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան,Դավիթ Զադոյան, Լեւոն Բարխուդարյան, Ստեփան Բադալյան, Վլադիմիր Մովսիսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռաֆայել Բագոյան։ Սա էլ, ահա, կադրերի անձնական նվիրվածության մասին։ Ես ձեզ թերեւս ձանձրացրի անունների թվարկումով, սակայն այս հարցն այնքան շատ եւ կույր համառությամբ է շահարկվում, որ կարծում եմ` ավելորդ չէր մեկանգամընդմիշտ սպառիչ պատասխան տալ դրան։

Այսպիսով, նկատի ունենալով վերը շարադրվածը` հարկ եմ համարում հիշեցնել, որ Հանրապետության Նախագահը կադրերի ընտրության հարցում առաջնորդվել եւ այսուհետ եւս առաջնորդվելու է նրանց մասնագիտական, կազմակերպչական կարողությունների եւ մարդկային հատկանիշների նկատառումով։ Այս սկզբունքի հետեւողական գործադրման շնորհիվ հանրապետության կառավարման համակարգում հայտնվել են զգալի թվով կարող, մտավորական ուժեր, որոնք իրենց ձեռք բերած փորձառությամբ ի վիճակի են լուծել մեր սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրները։

Բերելով այս մանրամասները, ես չեմ փորձում, անշուշտ, խուսափել պատասխանատվությունից (կրկին այս չարաբաստիկ բառը) եւ ժխտել ներկա իշխանությունների ՀՀՇ-ական լինելու հանգամանքը։ Հանրապետության ներկա իշխանությունները, այո՛, ՀՀՇ-ական են այնքանով, որքանով առաջնորդվում են ՀՀՇ գաղափարախոսությամբ եւ իրականացնում նրա ծրագիրը՝ իրավունք, որ տրվել է ժողովրդի կամքով։

4. ՀՀՇ-ին ներկայացվում է նաեւ ապակառուցողականության, Գերագույն խորհրդի գործունեությունը վիժեցնելու մեղադրանք։ Թեեւ այս հարցին իր զեկուցման մեջ մանրամասն անդրադարձավ ՀՀՇ վարչության նախագահ Տեր-Հուսիկ քահանա Լազարյանը, ես նույնպես կարեւոր եմ համարում համառոտակի կանգ առնել դրա վրա։

Նման տպավորություն իսկապես կարող է ստեղծվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կանոն խուսափելով իր բուն` օրենսդրական պարտականությունների կատարումից, համառորեն ձգտում է Գերագույն խորհուրդը վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի, վերաբաշխել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների լիազորությունները, վերականգնել Սո