Էջ:Ընտրանի.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(15 հոկտեմբերի, 1994 թ.)

Մեծարգո տիկին Մանուկյան,

Սիրելի հայրենակիցներ,

Ինձ գերագույն գոհունակություն է պատճառում սրտագին ողջույնի եւ երախտագիտության խոսք ուղղել ՀայկականԲարեգործական Ընդհանուր Միության առաջին անգամ Հայաստանի հողում տեղի ունեցող համագումարի հարգարժան պատգամավորներին եւ հյուրերին, քանզի ինքնին արդեն ուշագրավ այս փաստին հակված եմ ընծայելու թե՛ խորհրդանշական, թե՛ բովանդակային խոր իմաստ։

Խորհրդանշականը Հայոց անկախ պետականության իրողության մի նոր ու գեղեցիկ հաստատումն է, քանի որ առանց այդ իրողության համագումարը չէր կարող Երեւանում տեղի ունենալ, իսկ բովանդակայինը՝ ́արեգործական Միության գործունեության ակնհայտ վերակողմնորոշումն է դեպի հայրենահայության մաքառման սատարումը, ամենեւին չանտեսելով, իհարկե, նաեւ Սփյուռքի կարիքները։

Հիմնվելով 1906 թվականին, հայկական ամենածաղկուն գաղութներից մեկում՝ Եգիպտոսում, Բարեգործականը շատ շուտով տարածվեց համարյա բոլոր այն երկրներում, որտեղ ապաստան գտան եղեռնից մազապուրծ արեւմտահայության բեկորները։ Եւ կարճ ժամանակի ընթացքում, շնորհիվ իր առողջ արմատների եւ ազգային մեծ բարերարների աջակցության, Միությունը վերածվեց հստակ կազմակերպված ու լայնորեն ճյուղավորված կառույցի՝ Հայ Առաքելական Եկեղեցուց հետո,