Էջ:Ընտրանի.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(4 նոյեմբերի, 1989թ.) [1]

Վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության հռչակումից երկու-երեք տարի անց Խորհրդային Միության ժողովուրդները համոզվեցին, որ երկրի կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան ոչ միայն ի վիճակի չէ իրականացնելու ծրագրված քաղաքականությունը, այլեւ շարունակ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ վերից սահմանված չափավոր դեմոկրատիայի կենսագործման երկչոտ փորձերի առջեւ։ Այս իսկ պատճառով երկրի տարբեր վայրերում պաշտոնական իշխանությունների կողքին տարերայնորեն առաջացան բազմազան հասարակական կազմակերպություններ, միություններ եւ ընկերություններ, որոնք, առանձին հանրապետություններում վերածվելով լայն սոցիալական շարժումների, դարձան եթե ոչ ընդդիմադիր, ապա առնվազն ալտերնատիվ ժողովրդական իշխանություններ։ Եւ կարճ ժամանակի ընթացքում ժողովրդական այդ շարժումները երկրի դեմոկրատացման ուղղությամբ արձանագրեցին շատ ավելի նշանակալից նվաճումներ, քան ձեռք էին բերված վերակառուցման շրջանի նախորդ երեք տարիներին։

Հասկանալի պատճառներով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ շարժումների ծագման համար ազդակ հանդիսացան տվյալ հասարակական-քաղաքական միջավայրի առջեւ ծառացած ամենակենսական խնդիրները. Մերձբալթյան հանրապետություններում դա ժողովրդա

  1. Գրավոր տեքստը տարածվել է «Հայոց համազգային շարժման ներդրումը Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսում» վերնագրով։