Էջ:Ընտրանի.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրական տագնապալի վիճակից բխող անհանգստությունն էր, Ռուսաստանում՝ կենսոլորտի, իսկ Բելոռուսիայում, Ուկրաինայում եւ Մոլդավիայում՝ մայրենի լեզվի եւ ազգային նկարագրի պահպանման մտահոգությունները եւ այլն։

Հայաստանի ժողովրդական շարժումն սկսվեց որպես բնության պահպանության եւ սոցիալական արդարության համար մղվող պայքար։ Սակայն, երբ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի հայությունը, արտահայտելով ինքնորոշման իր իրավունքը, որոշում կայացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, Շարժման հիմնական խնդիրը դարձավ այդ որոշման իրագործումը։ Մի քանի ամիս անց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, նկատի առնելով ժողովրդական զանգվածների ահռելի քաղաքական ակտիվությունը, ընդլայնեց Շարժման ծրագիրը, նրա մեջ ընդգրկելով հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր կարեւոր խնդիրները, որոնք վերաբերում են հանրապետության սուվերենության ընդլայնմանը, կենսոլորտի բարելավմանը, պատմական անցյալի վերագնահատմանը, հայոց լեզվի եւ հայկական դպրոցների զարգացմանը, դեմոկրատական ազատությունների ապահովմանը եւ այլն։ Եւ Շարժումն սկսեց քայլ առ քայլ, համառ պայքարի գնով առաջ մղել այդ նպատակների իրականացման գործը՝ միշտ որպես հիմնական խնդիր ունենալով, սակայն, Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման հարցը։ Առաջադրված ծրագրի իրականացման ճանապարհին հայկական ժողովրդական շարժումը հանդես բերեց այնքան նշանակալից դեմոկրատական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ 1988 թվականին հայտնվեց Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսի ավանգարդում։

Որո՞նք են դեմոկրատական այդ նախաձեռնությունները, աննախադեպ՝ Խորհրդային Միության գոյության բոլոր տարիների համար.

1. Երկրի պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր եւ միտինգներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ եւ զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ ողջ աշխարհի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ զանգվածային միջոցառումների ժամանակ, իշխա