Էջ:Ընտրանի.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՄԱԿ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՆԻՍՏՈՒՄ

(24 հոկտեմբերի, 1995 թ.)

Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք,

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»։

Թեեւ Հայաստանը, որպես պետություն, ՄԱԿ-ի խարտիան առաջինը ստորագրողներից չի եղել, սակայն որպես ազգ, Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշտ է ուղարկել շուրջ 600 000 ուստրեւ դուստր, որոնց մոտավորապես կեսը երբեք այլեւս չի վերադարձել։ Նաեւ նրանց հիշատակի շնորհիվ է, որ Հայաստանը հպարտորեն տեղ է գրավում ձեր շարքերում որպես անկախ պետություն՝ նշելու համար Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50-ամյա հոբելյանը։

1945 թվականի իրադրությունից ելնելով, բնական էր, որ Միավորված ազգերի խարտիան նպատակ էր հետապնդում առաջին հերթին պահպանել խաղաղությունն ու միջազգային անվտանգությունը։ Միավորված ազգերի կազմակերպությունը առանցքային դեր խաղաց հա