Էջ:Ընտրանի.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, իսկ կրում ենք ժամանակավոր դժվարություններ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե, ինչպես միշտ, եղան թերահավատներ, որոնք քմծիծաղով ընդունեցին նման հայտարարությունը։ Դա նշանակում է, որ նրանք չեն հավատում մեր նվաճումներին, չեն հավատում Հայաստանի անկախությանը, չեն հավատում Արցախի ազատագրմանը, չեն հավատում ժողովրդավարության հաստատմանը, չեն հավատում շուկայական տնտեսության միջոցով մեր ժողովրդի՝ մարդկության զարգացման բնականոն հուն մտնելու իրողությանը։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակավոր դժվարություններին, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այո, դրանք ժամանակավոր են։ Տնտեսական դժվարությունները, սոցիալական հոգսերը, միեւնույն է, մեր ազգը երբեւէ լուծելու է։ Լինի Տեր-Պետրոսյանի, թե մի այլ Նախագահի օրոք, դա անցնելու է։ Մնալու է Հայաստանի անկախությունը, մնալու է ազատագրված Արցախը, մնալու է ազատ ժողովրդավարական Հայաստանը։

Մենք անցանք փոթորկալից ճանապարհ՝ հեղափոխություններով, պատերազմով, շրջափակումներով, տնտեսական ցնցումներով լի մի փշոտ, տատասկոտ ճանապարհ, բայց այդ ամենն արդեն անցյալ է։ Հավակնելով նախագահության աթոռին, ես գիտակցում եմ հետեւյալը. առջեւում չեն լինելու հեղափոխություն ներ, չեն լինելու ցնցումներ, չեն լինելու տագնապներ, եւ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենալու, օգտվելով խաղաղ, ապահով, անվտանգ կյանքից, քայլ առ քայլ ավարտին հասցնել իր պետական տան, իր պետական շենքի կառուցումը։ Ես, որպես Նախագահի թեկնածու, իմ առաջին եւ գերագույն խնդիրը համարում եմ խաղաղության ապահովումը։ Մենք հանուն մեծ գործի շատ զոհեր ենք տվել, այդ զոհերը լիովին արդարացված են եղել, որովհետեւ հաղթանակը շատ մեծ է, բայց քանի որ մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակներին, իմ խնդիրն է ապահովել, խնայել ձեր զավակների կյանքն ու արյունը։

Երկրորդ խնդիրը տնտեսության զարգացումը, առողջացումն ու վերազինումն է։ Դա լուծելի է, արդեն կան դրա միտումները, խաղաղության երկու տարին դրա վկայությունն է, եւ մենք վստահ ենք, որ այդ միտումները ոչ միայն կպահպանվեն, այլեւ ավելի կխորանան։ Խնդիրը