Էջ:Ընտրանի.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան եւ մասամբ նաեւ Արեւելյան Եւրոպայի երկրների ժողովուրդների կողմից՝ շատ առումներով դառնալով ընդօրինակման առարկա։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը դարձավ դեմոկրատական նախաձեռնությունների փորձադաշտ, սակայն, մյուս կողմից, նա փորձադաշտ դարձավ նաեւ կենտրոնական իշխանությունների կողմից կիրառվող կամ խրախուսվող հակադեմոկրատական միջոցառումների եւ ահաբեկչական գործողությունների համար. Սումգայիթը արձագանքվեց Ֆերգանայով, «Զվարթնոցը»՝ Թբիլիսիով եւ այլն։

Ամփոփելով հայ ժողովրդի մղած ազգային-դեմոկրատական պայքարի այս համառոտ վերլուծությունը՝ հարկ ենք համարում ընդգծել նրա երեք կարեւորագույն արդյունքները.

- այսօր մենք ունենք ինքնորոշման իր իրավունքը կենսագործած, անկախ արցախահայություն, որ ն սպասում է այդ իրավունքի պաշտոնական ճանաչմանը.

- այսօր մենք ունենք թեեւ ծանր խնդիրների առջեւ կանգնած, բայց ազատ, ժողովրդավար հանրապետություն, որտեղ իշխում է ժողովրդի լիիրավ կամքը.

- այսօր մենք ունենք օտարների հովանավորության պատրանքը թոթափած, իր ուժերին ապավինող միաձույլ, միաբան եւ միակամ մի ժողովուրդ, որը լի է սեփական բախտը կռելու վճռականությամբ։

Հայոց համազգային շարժման, համայն հայության խնդիրն է ամրապնդել եւ ավելի եւս խորացնել նվաճված բնագծերը՝ հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որի քննարկմանն է նվիրված սույն համագումարը[1]։

ՀՀԱՆԱ, 12/04.11.89։ Բնագիր։ Մեքենագիր։
  1. Որպես հոդված հրապարակվել է «Երեկոյան Երեւան» թերթում (14 նոյեմբեր, 1989թ.) «Խորացնել նվաճված բնագծերը» վերնագրով։ Ըստ այդմ էլ՝ լրագրային տարբերակում վերջին նախադասությունը՝ «Հայոց համազգային շարժման, համայն հայության խնդիրն է ամրապնդել եւ ավելի եւս խորացնել նվաճված բնագծերը՝ հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որի քննարկմանն է նվիրված սույն համագումարը» միտքը ժամանակային փոփոխության է ենթարկվել. «… հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որը հաստատեց ՀՀՇ-ի համագումարը»։