Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օտարերկրյա ներդրումների ներգրավումը, հարկային ու վճարումային կարգապահության ապահովումը եւ, ինչպես վերը նշեցի, ժողովրդի սոցիալական վիճակի թեթեւացումն ու օրինականության հաստատումը։

― Ինչպե՞ս կբացատրեք Հայաստանում կոմունիստների այդքան թույլ լինելը։

― Դա բացատրվում է երկու պատճառով. Առաջին՝ կոմունիզմը Հայաստանին պարտադրված է եղել դրսից եւ մեզ մոտ երբեք չի ունեցել ֆանատիկ հետեւորդներ։ Երկրորդ՝ ի տարբերություն մյուս հանրապետությունների, Հայաստանում դեմոկրատական կարգերի հաստատումից հետո կոմունիստների դեմ հալածանքներ չեն եղել։

― Որո՞նք են աշխարհի այն ղեկավարները, մասնավորապես՝ արեւմտյան, կենդանի կամ մահացած, որոնք Ձեր կարծիքով հնարավորին չափ լավ են հասկացել Հայաստանի դերը եւ նպաստել տարածաշրջանային կայունությանը։

– Դժվարանում եմ պատասխանել։ Թերեւս խոսքս պարադոքսալ հնչի, բայց, իմ կարծիքով, դժբախտաբար, արտաքին գործոններն առայժմ Անդրկովկասի համար ավելի ապակայունացնող, քան կայունացնող դեր են խաղացել։

― Կոմունիզմի վերջին տարիներին Դուք ղեկավարեցիք ընդդիմությունը։ Իշխանության վեց տարիների ընթացքում որո՞նք են այն գաղափարները եւ համոզմունքները, որ դիմակայեցին փորձությանը։

― Անկախություն, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում, ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն, հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ։

«Հայաստանի Հանրապետություն», 9 մայիսի, 1997 թ.։
Թարգմանություն ֆրանսերենից։ «Պոլիտիկ էնտերնասիոնալ» ("Politique internationale"), հ. 75, 1997 թ.։
Հարցազրույցը՝ Միշել Մարիանի։
Հրատարակված՝ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը բխում է ոչ թե պարզ ազգային ամբիցիայից, այլ այն հստակ գիտակցությունից, որ առաջարկված լուծման դեպքում Ղարաբաղի հայության գլխին մշտապես կախված է լինելու ցեղասպանության վտանգը» վերնագրով։