Էջ:Ընտրանի.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծումը, մնալու է որպես Հայաստանի քաղաքական կյանքի մշտական գործոն, եւ այսուհետեւ եւս իր պատկառելի նպաստն է բերելու պետականության ամրապնդման ու երկրի զարգացման բախտորոշ գործին։

* * *

Սիրելի զինակիցներ,

Քանի որ իմ ելույթը նախատեսված էր կուսակցական համագումարի համար, այդ պատճառով ես ծանրացա բացառապես ներքաղաքական իրավիճակի վրա։ Բայց Հանրապետության Նախագահի պարագայում ամենեւին չի հասկացվի, եթե գոնե թռուցիկ կերպով չանդրադառնամ նաեւ պետական կարեւորություն ու նեցող որոշ այլ խնդիրների, մասնավորապես՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ արցախյան հակամարտության կարգավորմանը։

Առաջին հարցի կապակցությամբ ես ընդամենը մեկ տարի առաջ հանդես եմ եկել ընդարձակ նախընտրական ծրագրով, ուստի չեմ կարծում, թե այսօր կարիք կա կրկնել այդ ամենը։ Հարկ եմ համարում միայն եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ես լի եմ վճռականությամբ՝ ամբողջովին իրագործելու նշված ծրագիրը, իհարկե, ձեր անմիջական մասնակցությամբ եւ ամենագործոն աջակցությամբ։

Ինչ վերաբերում է արցախյան խնդրի կարգավորմանը, ապա, ինչպես ձեզ հայտնի է, երեք մեծ պետությունների համանախագահությամբ այն մտել է նոր, թերեւս, վճռական փուլ։

Մեզ է ներկայացվել հարցի կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որի մանրամասները, դժբախտաբար, դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ համանախագահների ու հակամարտող կողմերի փոխպայմանավորվածությամբ այն առայժմ գաղտնի է պահվում։

Գաղտնին անպայման դավադրություն չի նշանակում։ Սա պարզապես միջազգային դիվանագիտական պրակտիկա է՝ հեշտացնելու համար բանակցությունների գործընթացը, այն հեռու պահելով ավելորդ աղմուկից ու պրոպագանդիստական շահարկումներից։ Բավական է հիշեցնել, որ արաբա-իսրայելյան կարգավորման ներկա գործընթացին նախորդել են տարիներ տեւած գաղտնի բանակցություններ։

Հասկանալի է, որ գաղտնի է ընթանալու միայն բանակցությունների փուլը, իսկ համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնա