Էջ:Ընտրանի.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան պայմանագրերի ստորագրումից առաջ, կարգավորման ծրագիրը, բնականաբար, ներկայացվելու է ինչպես մեր, այնպես էլ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների դատին։

Կարճ ասած, ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր գտնվում է փոխզիջումների որոնման դժվարին հանգրվանում։

Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ ի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։

Վերջում թույլ տվեք շնորհավորել բոլորիդ համագումարի բարեհաջող ընթացքի կապակցությամբ, շնորհավորել ՀՀՇ վարչության նորընտիր անդամներին եւ ձեզ մաղթել նոր հաղթանակ՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

«Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997 թ.։
Հրատարակված՝ «Իշխանությունների կամ իշխող կուսակցության վարկանիշը ամենեւին էլ նրանց հեղինակության կամ գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշը չէ» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/13.06.97։ Բնագիր։ Ինքնագիր։