Էջ:Ընտրանի.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ հիմա նոր պայմանագիր՝ մի կարգ բարձր 1991-ին ստորագրված պայմանագրից, որն ավելի շուտ ջերմ հարաբերությունների արտահայտություն էր։

― Որոնք պետք էլ չէ՞ր վավերացնել։

― Այո, բայց չէ՞ որ դուք հիշում եք Բելովեժյան համաձայնագրից անմիջապես հետո ստեղծված իրադրությունը։ Հարկավոր էր ամբողջ աշխարհին ապացուցել, որ ԽՍՀՄ փլուզումը դեռ չի նշանակում կապերի խզում Ռուսաստանի հետ։ Իսկ հիմա ամենայն որոշակիությամբ ընդգծվում են դաշնակցային հարաբերությունները։ Եւ ես ուրախ եմ, որ Ռուսաստանը գնաց դրան։ Ես չէի ցանկանա մեկնաբանել ռուսական դիրքորոշումը, բայց ուրախ եմ, որ Ռուսաստանը ձերբազատվում է բարդույթներից, կայսերական դիրքորոշումների մեջ մեղադրվելու վախից եւ բացեիբաց արտահայտում է իր դաշնակցային շահերը։ Դա շատ կարեւոր է, քանի որ… հավանաբար նման հոգեբանական պատնեշ գոյություն ուներ։

Իսկ մենք դրա հետեւում տեսնում ենք մեր տնտեսական կապերի պահպանումը։ Դրանից զատ, անկախության առաջին օրից ի վեր մեզ հուզում էր եւս մեկ հարց. ինչպե՞ս չհայտնվել անվտանգության վակուումի մեջ։ Եւ ԱՊՀ-ն մենք դիտում ենք որպես անվտանգության համակարգ։ Ժամանակի հետ ակնհայտ դարձավ, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, եւ այժմ մենք գտանք այլընտրանք՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը Ռուսաստանի հետ։

― Արդյո՞ք այդպիսի մոտեցումը առավել լայն երեւույթի՝ կոլեկտիվ համաձայնագրերի հանդեպ երկկողմ պայմանագրերի գերակայության դրսեւորում չէ։

― Այո, կան այդպիսի մոտեցումներ։ ԱՊՀ մի քանի անդամներ ընդհանրապես խուսափում են կոլեկտիվ ծրագրերից եւ ձգտում են ամեն ինչ տեղափոխել երկկողմ հարաբերությունների հարթություն։ Մեզ մոտ նման բան չկա, բայց մենք համարում ենք, որ այնտեղ, ուր կոլեկտիվ պայմանագրերը չեն գործում, իրոք, պետք է այդ բացը լրացնել՝ ոչ մի դեպքում, սակայն, չհակադրվելով ԱՊՀ-ին։

― Կոլեկտիվ համաձայնագրերի նկատմամբ իրենց վերաբերմունքն արդեն համարյա որոշակիացրած պետություններից մեկը Ադրբեջանն