Էջ:Ընտրանի.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդեպ փորձում են խոչընդոտներ ստեղծել։ Նրանց գրգռում են Իրանի հետ մեր բնականոն հարաբերությունները։ Նաեւ՝ Չինաստանի, նաեւ Հնդկաստանի, բոլորի՛։

― Եկեք վերադառնանք ոչ հեռու ռոմանտիկժամանակները. «Ղարաբաղ» կոմիտե, հազարավոր մարդիկ Օպերային թատրոնի հրապարակում, հետո Հայոց համազգային շարժումը։ Եւ բոլոր այդ հաղթարշավները… Իսկ հետո, պատահեց այն, ինչը պատահեց մյուս նոր պետություններում, ու ՀՀՇ- ն արժանացավ այլ ժողովրդական շարժումների՝ Ռուխի, Սայուդիսի ճակատագրին։ Բայց ՀՀՇ-ի համար, ինչպես երեւում է, դա լի էր յուրահատուկ դրամատիզմով։ Շարժումը միավորել էր իրապես լիբերալ կողմնորոշմամբ մտավորական համախոհների, ինչը չկար ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Լիտվայում, ո՛չ Ուկրաինայում։

― Ես միայն մասամբ կհամաձայնեմ ձեր հարցադրմանը, որովհետեւ ձեր բերած համեմատությունները միաժամանակ ե՛ւ ճիշտ են, ե՛ւ ոչ։ Այո՛, ժողովրդավարական բոլոր շարժումներում պրոցեսները շատ բանով նմանատիպ են։ Բայց կա նաեւ մեծ տարբերություն. ՀՀՇ-ն այսօր էլ մնում է իշխանության։

― Բայց արդյո՞ք դա նույն ՀՀՇ-ն է։

― Իսկ ինչո՞ւ ոչ։ Ես նույն մարդն եմ, ինչ էի 88 թվականին։ Պարզապես մենք ունենք անջատողականներ։ Նրանք հեռացել են, իսկ ՀՀՇ-ն մնացել է։

― Այդ դեպքում հարցս այլ կերպ ձեւակերպեմ, ժողովրդավարական շարժումը դառնալով իշխող կուսակցություն, չի՞ փոխվում։

― Իհարկե, փոխվում է։ Ձեւափոխումներ կան, տարբեր, հաճախ անցանկալի պրոցեսներ…

― Եւ գալիս է մի պահ, ու Հայաստանը դատապարտվում է կատարել տարօրինակ ընտրություն՝ ե՛ւ Լեֆորտովոն, ե՛ւ Օպերային հրապարակի հարյուր հազարանոց միտինգները անցած երկու ընկերների եւ համախոհների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ։ Եւ այդ ընտրությունն ավարտվում է փողոցային հակամարտությամբ …

― Այստեղ կան գաղափարական, բայց կան եւ անձնական պահեր։ Այն, որ Վազգեն Մանուկյանն այլ մոտեցումներ ունի, նորմալ է։ Դա գոյու