Էջ:Ընտրանի.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն ինչ սկզբունքորեն փոխվում է, բոլորն ակտիվացել են, ինչի հետեւանքով որոշակի ճնշում է իրականացվում բոլոր կողմերի վրա։

― Ռուսական դիրքորոշումն ավելի մո՞տ է դարձել ամերիկյանին։

― Եթե ձեւականորեն՝ ապա ռուսական դիրքորոշումը նույնական է ամերիկյանի եւ ֆրանսիականի հետ։ Միջնորդները միասնական ծրագիր են ներկայացրել մի քանի ամիս սրանից առաջ՝ այդ նույն փաթեթային լուծումը։ Ծրագիրն, ի դեպ, ձախողվեց։

― Իսկ ո՞վ հրաժարվեց։

― Ադրբեջանը ձեւացնում է, թե ինքն ընդունել է այդ ծրագիրը, բայց այդպես չէ։ Նա այն մերժել է նույնքան կտրականապես, ինչքան եւ Ղարաբաղը։ Այժմ, կողմերի դիրքորոշումները հաշվի առնելուց հետո, համանախագահները կգան նոր ծրագրով ( մեր զրույցն ընթանում էր նախքան բանակցությունների հերթական փուլը – Վ.Դ .), որն, ինչքան ես հասկանում եմ, ավելի մոտ կլինի փուլային լուծմանը։ Ինձ թվում է՝ միջնորդները հասկացել են, որ Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու համար կողմերը դեռեւս չեն հասունացել։

― Իսկ ե՞րբ էր ավելի հեշտ, երբ համանախագահների տեսակետները տարբերվո՞ւմ էին, թե՞ հիմա։

― Գիտե՞ք, այդ հարցը, այսպես ասած՝ ոչ քաղաքական է, եթե այդ մասին խոսելու լինենք ավել կամ պակաս ճնշման տեսանկյունից… Այո,հիմա ավելի դժվար է։ Առաջ նման ճնշում չկար։ Բայց ես կարծում եմ, որ առանց որոշակի ճնշման, առանց միջազգային հանրության միասնական դիրքորոշման, այդ խնդիրը երբեք չի լուծվի։ Դա չի նշանակում, թե ես վստահ եմ, որ այդ լուծումը կլինի հօգուտ Հայաստանի կամ հօգուտ Ղարաբաղի։

― Բայց համանախագահող երկրների դիրքորոշումների մոտեցումը խթանող գործոններն ամենեւին էլ բարենպաստ չեն Հայաստանի համար. ես խոսում եմ նավթի մասին։

― Այո, ամերիկյան դիրքորոշման համար նավթի գործոնը մեծ դեր է խաղում։ Եւ դրանում մեզ համար մեծ վտանգ կա. դա գաղտնիք չէ։ Բայց եթե Ադրբեջանը վստահ է, թե հարցը կլուծվի միայն այդ գործոնի շնոր