էլ մի միջոց է կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Բայց դրա համար պետք է հասարակական համապատասխան մթնոլորտ։
ԱՐՄԱՆ ՎԱՆԵՍՔԵՀՅԱՆ, «Գոլոս Արմենիի» ― Պարոն Նախագահ, եթե կարելի է, մեկնաբանեք մի փաստ. երեկ՝ սեպտեմբերի 25-ին Պետական դուման իր աջակցությունն է հայտնել ռուս -բելոռուսական միությանը Հայաստանի միանալու նախաձեռնությանը՝ 344 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Այդ թիվը ինչպե՞ս կմեկնաբանեիք։
― Նախ մի ճշտում. Հայաստանի նախաձեռնություն գոյություն չունի։ Հայաստանում ինչ- ր հասարակական ուժեր են հանդես եկել նման նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է Դումայի այդ որոշմանը, այն ինձ չի զարմացնում բացարձակապես։ Դումայում այդ քվեարկությունը, կարծում եմ, արդյունք է տարբեր շարժառիթների, որովհետեւ տարբեր են քաղաքական ուժերը, որոնք քվեարկել են նման ձեւով։ Համոզված եմ՝ մի մասը անկեղծորեն, ազնվորեն եւ Հայաստանի նկատմամբ բարեկամական ամենաջերմ զգացմունքներով շահագրգռված է, որ Հայաստանը միանա այդ միությանը։ Մի այլ մասը՝ նույնքան անկեղծորեն, նույնքան ազնվորեն եւ բարեկամաբար կողմնակից է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Մի մասի մոտ խոսում են կայսերական զգացումները, որովհետեւ սրանում տեսնում են ինչ-որ շանս՝ վերագտնելու Ռուսաստանի երբեմնի փառքն ու հզորությունը։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ե՛ւ փաստաթղթին, ե՛ւ այս գործընթացին, որ տեղի է ունենում Հայաստանում, գուցե լավ առիթ է, որ ես միանգամի ց այդ հարցին պատասխանեմ, եթե դուք ինձ թույլ տաք։
Առաջինը. պետք է փաստաթղթում գնահատել նաեւ շատ կարեւոր պահեր։ Երեկվա որոշմամբ Դուման, փաստորեն, իր աջակցությունն է հայտնում եւ ողջունում է հայ- ռուսական վերջին բարեկամական պայմանագրի ստորագրումը եւ իր կամքն է արտահայտում՝ խորացնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանը դիտելով որպես ստրատեգիական հուսալի գործընկեր։ Ինչ վերաբերում է հայաստանյան գործընթացին, դուք գիտեք, որ կոմունիստների եւ մտավորականների մի խմբի նախաձեռնությամբ, իրարից անկախ, հավաք