Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար հնչեն տհաճ արտահայտություններ։ Այս ամենը գրգռելու է մթնոլորտը՝ վավերացման արարողությունից առաջ։ Ուրեմն ես խորհուրդ կտայի այս գործի նախաձեռնողներին ոչ թե պասիվ սպասել, այլ հակառակը՝ շատ ակտիվ գործել, օգտագործել իրենց ազդեցության բոլոր հնարավորությունները ե՛ւ Դումայում, ե՛ւ Մոսկվայի քաղաքական շրջանակներում, ե՛ւ Հայաստանում՝ Հայ-ռուսական պայմանագիրը շուտափույթ կերպով վավերացնելու համար։ Միայն դրանից հետո է, որ, եթե հաճելի է, կարելի է խոսել նաեւ այդ միությանը միանալու կամ չմիանալու մասին։

ՕՇԻՆ ՔԵՇԻՇՅԱՆ, «Արմինյն օբզերվըր» թերթի խմբագիր, Լոս Անջելես, (ինտերնետի միջոցով) ― Որո՞նք եք համարում Հայ-ռուսական պայմանագրի ամենաարժեքավոր կետերը։

― Մեկն ակնհայտ է. այն արտահայտված է հենց վերնագրում։ Դա փոխօգնության պարտավորությունն է, որ կողմերը վերցնում են իրենց վրա՝ կողմերից մեկի վրա ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի ծագման դեպքում։ Երկրորդը՝ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին վերաբերող ծավալուն դրույթներն են, որոնք չափազանց մանրամասն արտահայտված են այդ Պայմանագրում։ Եւ այս առումով ես պետք է նշեմ, որ արդեն կատարված են զգալի, շատ լուրջ գործնական քայլեր՝ առնվազն երեք տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնք Հայաստանի համար ունեն ստրատեգիական նշանակություն։ Մեկը ատոմակայանն էր, որի գործարկման ծրագիրը շարունակվում է, եւ որի հետագա շահագործումը նույնպես տեղի է ունենալու Ռուսաստանի հետ ամենասերտ համագործակցությամբ, երկրորդը՝ «Գազպրոմի»հետ ստորագրված համաձայնագիրն էր, որի նշանակությունը գուցե պակաս չէ, քան ատոմակայանի գործարկման հարցում հայ-ռուսական համագործակցությունը։ Երրորդը «Նաիրիտի»՝ սինթետիկ կաուչուկի գործարանի, վերակենդանացման ծրագիրն է, որն արդեն համատեղ իրականացվում է ռուսաստանյան ընկերություններից մեկի հետ։ Դա նույնպես չափազանց լուրջ ծրագիր է։ Ընդհանրապես՝ էներգետիկայի հետ կապված հարցերը ես հիմնականում համարում եմ ստրատեգիական նշանակություն ունեցող հարցեր։ Այնուհետեւ՝ ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս այդ պայմանագրի, այսպես կոչված, հումանիտար բլոկին՝ մշակութային հարա