Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերություններին, սոցիալական ոլորտին, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերին։ Բացի փոխադարձ օգնության պարտավորությունից, լուրջ փաթեթ է իրենից ներկայացնում նաեւ ռազմական համագործակցության բնագավառը։ Դա վերաբերում է ե՛ւ կադրերի պատրաստմանը, ե՛ւ համատեղ զորավարժություններին, ե՛ւ սահմանների համատեղ պաշտպանությանը, ե՛ւ միասնական հակաօդային պաշտպանությանը, ե՛ւ ռազմարդյունաբերական համալիրների համագործակցությանը եւ այլն, եւ այլն։

ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ, «Հորիզոն» հայկական հեռուստաընկերություն ― Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան – Սփյուռք ներկա փոխհարաբերությունները եւ ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների մոտ ապագան՝ կապված երկքաղաքացիության օրենքի ընդունման կամ մերժման խնդրի հետ։

― Ես Հայաստան – Սփյուռք հարաբերությունները գնահատում եմ միանգամայն բավարար։ Ավելին չէր կարող լինել, քան կա, որովհետեւ ե՛ւ Սփյուռքը, ե՛ւ Հայաստանը համագործակցության մեխանիզմների ստեղծման հարցում դեռեւս գտնվում են փնտրտուքների մեջ։ Անկախության վեց տարիների ընթացքում կատարված է առավելագույնը, գտնված են համագործակցության լուրջ մեխանիզմներ։ Դրա մասին է խոսում մասնավորապես Սփյուռքի բազմաթիվ մասնագետների աշխատանքը Հայաստանում։ Շատ շատերը, տասնյակ մարդիկ իրենց ուժը, կարողությունները եւ մտավոր պոտենցիալը օգտագործեցին Հայաստանում եւ այսօր էլ օգտագործում են։ Ես պետք է չափազանց բարձր գնահատեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, անկախ խոսակցություններից, որոնք ժամանակ առ ժամանակ ծագում են այն մարդկանց մեջ, որոնք տառապում են թերարժեքության բարդույթով եւ չեն ուզում տեսնել ոչ մի լավ բան։ Մենք վարժված ենք. եթե Հայաստանում կամ հայկական միջավայրում տեղի է ունենում մի լավ բան, անմիջապես գտնվում են չարախնդացողներ, անմիջապես գտնվում են մարդիկ, որոնք նսեմացնում են դա։ Հիմնադրամի գործունեության ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում այն արդեն իրականացրել է 53 մլն դոլարի ծրագրեր։ Հայ ժողովրդի պատմության մեջ ոչ մի բարեգործական կազմակերպություն կամ ազգային կառույց, լինի դա եկե