Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու կարողությունունի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը առայժմ կարողացել է Սփյուռքից ապահովել տարեկան շուրջ 10 միլիոն դոլարի օգնություն։ Թերեւս ավելի լավ աշխատելու, հարաբերությունները ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում, ամենալավատեսական գնահատականներով, հնարավոր կլինի այդ թիվը հասցնել առավելագույնը տարեկան 20 միլիոնի։ Ինչո՞ւ այդքան քիչ,– կհարցնեք դուք։ Որովհետեւ բացի Հայաստանից, Սփյուռքն ունի նաեւ բազմաթիվ այլ հոգսեր. նապարտավոր է ապահովել ազգային զանազան կառույցների՝ եկեղեցու, դպրոցների, ակումբների, կուսակցությունների, մամուլի, հիվանդանոցների, ծերանոցների ծախսերը, ինչպես նաեւ ֆինանսապես սպասարկել տարեցտարի ծավալվող լոբբիստական աշխատանքները։ Սփյուռքից հարյուրավոր միլիոնների օգնության ակնկալիքն, ըստ այդմ, ոչ միայն առասպելական է, այլեւ վտանգավոր՝ եթե դա դիտվում է որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր երաշխիքներից մեկը։

Ինձ համար բաց է մնում նաեւ այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման եւ Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Ռուսաստանն, այո, մինչեւ այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։ Անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են չափազանց բարենպաստ մթնոլորտում եւ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտվել այդ հարաբերություններից, որը թերեւս անկախության շրջանի մեր կարեւորագույն նվաճումներից է։ Բայց, դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել։ Նախ, ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։ Այնուհետեւ, Ռուսաստանն այսօր այնպիսի կենսական շահերով է կապված Արեւմուտքի, մասնավորապես միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ, որ չի կարող կտրուկ հակադրվել Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ծրագրերին։ Արդեն իսկ տեսանելի է, որ վերջերս, Մինսկի