Էջ:Ընտրանի.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը եւ անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ եւ ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան եւ մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բարին ընդ ձեզ։

«Հայաստանի Հանրապետություն», 4 փետրվարի, 1998 թ.։
ՀՀԱՆԱ, 28/03.02.98։ Բնագիր։ Ինքնագիր։