Էջ:Ընտրանի.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ՄՈՍԿՎԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

(28 հունվարի, 1990 թ.)

1990 թվականի հունվարի 13-ին հայ ժողովրդի դեմ գործվեց մի նոր ահավոր ոճրագործություն։ Այս անգամ ծրագրված ցեղասպանության զոհ դարձավ Բաքվի հայության վերջին հատվածը։ Նորից վայրագություններ, տների հրկիզումներ, հիսունից ավելի մարդկային զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր փախստականներ։ Մի խոսքով, Ադրբեջանի ղեկավարության եւ կենտրոնական իշխանության մեղսակցությամբ կրկնվեց սումգայիթյան եղեռնագործությունը, սակայն շատ ավելի լայն ընդգրկումով։ Եթե դեռեւս կարելի էր համաձայնել սումգայիթյան նախճիրը աննախադեպությամբ ու անակնկալությամբ բացատրելու փորձերին, ապա Բաքվի դեպքերը վերջնականապես ի չիք դարձրին Խորհրդային Միության հայ քաղաքացիների կյանքի ապահովության երաշխիքների գոյության պատրանքը։

Բացի Բաքվից, օրեր շարունակ ադրբեջանական հրոսակների կատաղի հարձակումների թիրախ դարձան Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերը։ Չնայած տեղի բնակչության ժամանակին հնչեցրած ահազանգերին եւ Հայաստանի հասարակայնության բարձրացրած պահանջներին, այս անգամ եւս խորհրդային «փառապանծ» բանակը հանցավոր հապաղումով ժամանեց դեպքերի վայր, այսպիսով հնարավորություն տալով մոլեռանդ խաժամուժին ի կատար ածելու Գանձակ հայաշխարհն իր բնիկ ազգաբնակչությունից մաքրազերծելու նախանցյալ տարվա նոյեմբեր ամսին սկսված գործը։ Սակայն Հյուսիսային Արցախի աշխարհազորայինների եւ Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած ինք