Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւնը մամուլի էջերում, բ. Հայաստանին վերաբերող խնդիրները պէտք է շօշափուեն խորհրդային քաղաքական գործիչների հետ տեղի ունեցող բոլոր հանդիպումներում, գ. Արեւմուտքը պէտք է հետեւողականօրէն պահանջի Արցախի հայութեան ինքնոր ոշման իրաւունքի կենսագործումը։

Տիկին Սիմոնն Վէյլի եւ Պ. Վանտըմելպրուքի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնաւոր ապէս քննարկուեց Եւրոպական Խորհրդարանի պատուիրակութեան Հայաստան այցելելու հարցը։ Ի գիտութիւն «Յառաջ»-ի ընթերցողների, կարող եմ հաղորդել, որ հարցն արդէն կարգաւորուած է, եւ պատուիրակութիւնն օրերս կը ժամանի Երեւան։ Պատուիրակութեան կազմում են՝ Խորհրդարանի անդամներ Սիմոնն Վէյլը (ամուսնու ընկերակցութեամբ), Պ. Վանտըմելպրուքը եւ Տիկին Նիքոլ Փէրին, որոնց ուղեկցելու են Սոլիտառիթէի նախագահ Քրիսթիան Տէր-Ստեփանեանը եւ Փրոֆ. Ժան-Փիէռ Մահէն։

Բացի նշուած հանդիպումներից լուրջ խօսակցութիւններ ունեցանք նաեւ եւրոպական Խորհրդարանի անդամներ Քէն Քորսի եւ Ճիովաննի Սորիայի հետ, որոնցից առաջինն զբաղւում է մարդու իրաւունքների պաշտպանութեան, իսկ երկրորդը՝ Արեւելեան Եւրոպայի երկրների խնդիրներով։ Քաղաքական հանդիպումներից դուրս մասնակցեցինք նաեւ Սթրազպուրկի քաղաքապետարանի կազմակերպած ընդունելութեանը եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների ջերմ երեկոյթին։

― Ի՞նչ ակնկալութիւններ ունէիք այս հանդիպումներէն եւ ինչպէ՞ս կը գնահատէք անոնց արդիւնքը։

― Չպէտք է, անշուշտ, այն տպաւորութիւնն ստեղծուի, որ մենք մեծ ակնկալիքներ ունենք նման հանդիպումներից, քանի որ քաղաքական ծրագրեր մշակելիս մենք յենւում ենք նախ եւ առաջ մեր ժողովրդի սեփական ուժերի վրայ։ Սրանով ես չեմ ուզում բոլորովին թերագնահատել միջազգային հասարակական կարծիքի նշանակութիւնը, որն այսօր կարծես հաշուի է առնւում Խորհրդային Միութեան կողմից եւ այդ պատճառով կարող է որոշ չափով երաշխիք ծառայել մեր պայքարին։ Հանդիպումների բուն նպատակն է ներկայացնել մեր տեսակէտը Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ, քանի որ խորհրդային պաշտօնական մամուլը եւ արեւմտեան լրատուական միջոցները յաճախ թիւր, եթէ չասենք աղաւաղուած պատկերացում են տալիս դրանց