Էջ:Ընտրանի.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենակարեւոր քաղաքական գործօնը, որն այսօր դրսեւորւում է Հայաստանում, իշխանութեան համար մղուող պայքարն է Կենտրոնին ծառայող ապազգային նոմենկլատուրայի եւ ազգային-դեմոկրատական ուժերի միջեւ։ Հայաստանի պաշտօնական իշխանութիւնները, ապիկար գտնուելով պաշտպանելու մեր ազգային շահերը եւ լուծելու հանրապետութեան առջեւ կանգնած տնտեսական ու ընկերային խնդիրները, ժողովրդի աչքում վերջնականապէս կորցրել են իրենց քաղաքական վարկը՝ ապացուցելով իրենց լիակատար սնանկութիւնը։ Ամենամեծ հարուածը, որ նրանք հասցրել են մեր ժողովրդին՝ նրա կենսական ուժերի ջլատումն է, նրա հոգեկան անդորրի խանգարումը, որ կարող է յանգեցնել լուրջ հետեւանքների։ Տեսնելով, որ պաշտօնական իշխանութիւնները չեն պաշտպանում իր շահերը ո՛չ Կենտրոնի, ո՛չ էլ Ադրբեջանի ոտնձգութիւնների առջեւ եւ յամառօրէն դիմադրում են ազգային խնդիրների լուծմանն ուղղուած բոլոր միջոցառումներին, ժողովուրդն ստիպուած, երկու տարի շարունակ, ահռելի ջանքերի ու զոհողութիւնների գնով ինքն է լուծում այդ խնդիրները՝ ճնշում գործադրելով հանրապետութեան խորհրդարանի վրայ։

Պարզ է, սակայն, որ այս վիճակը երկար չի կարող տեւել, եւ մինչեւ որ ժողովուրդը չհամոզուի, որ գոյութիւն ունի մի ազգային իշխանութիւն, որն ի վիճակի է արտայայտելու իր շահերն ու իրագործելու իր իղձերը, չի կարող լծուել խաղաղ ստեղծագործական աշխատանքի, առանց որի անհնար է որեւէ երկրի բնականոն զարգացումը։ Ուստի հայ ժողովրդի գերխնդիրն այսօր իրօք ազգային Խորհրդարանի ստեղծումն է, որ լուծուելու է Մայիսի 20-ին կայանալիք ընտրութիւններում։

― Խօսինք, ուրեմն, ընտրութիւններու մասին եւ, ի մասնաւորի, ՀՀՇ – ի դիրքորոշման այդ առընչութեամբ, այլ խօսքով՝ ընտրապայքարը աթոռամա՞րտ է ձեր Շարժումին համար։

― Կարծում եմ, նախորդ արտայայտութիւններից պէտք է պարզ դառնայ, որ Հայոց համազգային շարժումը չափազանց մեծ, կարելի է ասել՝ բախտորոշ կարեւորութիւն է տալիս յառաջիկայ ընտրութիւններին։ Ուստի հասկանալի է այն ծաւալուն նախապատրաստական աշխատանքը, որ ՀՀՇ-ն վարում է այդ ուղղութեամբ։ Միայն ընտրարշաւի մասին չէ խօսքը, այլ նաեւ այն ահռելի ճիգերի, որ Շարժումը գործադրեց Հայաս