Էջ:Ընտրանի.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ՊԱՏՎԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է. ՍՊԱՍԵՔ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՆ

(6 մայիսի, 1990 թ.)

«Խորհրդային Հայաստան» թերթի ս.թ. ապրիլի 21-ի համարում տպագրված է հայ մտավորականների համաստեղության հայտարարությունը, որում հանրապետության ողբալի վիճակը նկարագրելուց հետո արված է մի չափազանց կարեւոր հետեւություն, այն է. «Մենքառաջարկում ենք ամենամոտ ժամանակներում հրավիրել հանրապետության հասարակայնության, ինչպես նաեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կազմակերպությունների ու իշխանության ներկայացուցիչների ժողով՝ ազգային համաձայնության գալու, մեր հայրենիքը կրկին ոտքի կանգնեցնելու ընդհանուր ծրագիր մշակելու համար։ Հայրենիք, որը միայն մերը չէ, այլ համայն հայությանը։ Մենք պաշտպանում ենք Հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր ուժերի մասնակցությամբ ազգային համաժողով հրավիրելու առաջարկը»։

Փայլուն, մանավանդ ինքնատիպ, մտահղացում, որը սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս պատահաբար համընկել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի, ավելի ճիշտ՝ նրա առաջին քարտուղարի տեսակետին։ Քավ լիցի, ես չեմ ուզում հայտարարությունն ստորագրած հարգարժան մտավորականներին մեղադրել գրագողության մեջ, բայց չեմ կարող չնկատել, որ այդ փայլուն մի տքը ծնվել է ոչ թե նրանց ուղեղներում, այլ կենտկոմի ակտիվի ժողովում։ Չեմ կարող չնկատել մանավանդ այն պատճառով, որ այդ ժողովի արձանագրությունը տպագրված է նույն թերթի նախորդ համարում։ Կենտկոմի նորընտիր քարտուղար Վ. Մովսիսյանի ելույթում ասված է բառացիորեն հետեւյալը. «Ճգնաժամից դուրս գալու ելք որոնելու, ազգի բոլոր կենսական ուժերը հա