Էջ:Ընտրանի.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ՄՈՍԿՎԱՅԻ ՈՃՐԱԳՈՐԾ ՍԱԴՐԱՆՔԸ

(30 մայիսի, 1990 թ.)

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը պարզորոշ կերպով ցույց տվեց, որ Հայաստանը կարող է դառնալ Խորհրդային Միության չորրորդ հանրապետությունը, որտեղ կարող է ստեղծվել ինքնուրույն քաղաքականություն վարող ազգային իշխանություն։ Դրանով փաստորեն մեր ժողովրդի առջեւ բացվում է յոթանասունամյա գաղութային լծի թոթափման եւ անկախ զարգացման շոշափելի ուղին, որ, հասկանալի է, ամենեւին չի մտնում կայսրության ու նրա տեղական կամակատարների հաշիվների մեջ։

Երկու տարի շարունակ փորձելով վարկաբեկել մեր արդարացի սահմանադրական շարժումը, բռնությունների, ձերբակալությունների միջոցով ջլատել նրա ուժերը, Կենտրոնին ու նրա դրածոներին այնուամենայնիվ չհաջողվեց կասեցնել այն բնական գործընթացը, որ սպասում է իր տրամաբանական վախճանին՝ ազգային խորհրդարանի ձեւավորմանը։ Դրանով է բացատրվում այն հիվանդագին տենդը, որ Հայաստանում եւ Արցախում կայացած ընտրություններից հետո համակել է կենտրոնական ու տեղական իշխանություններին։ Վերջին օրերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց են տալիս, որ ընտրությունների առաջիկա փուլերում դրությունը փրկելու համար նրանք պատրաստ են ցանկացած նողկալի քայլի, անգամ արյունահեղության, որի պերճախոս վկայությունն է դեպքերի հետեւյալ տրամաբանական շղթան.

Մայիսի 22–23-ին Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Վ. Մովսիսյանը, Հ. Ոսկանյանը եւ Վ. Մարգարյանցը կանչվում են Մոսկվա։