լենցնելու թե՝ Վարդեր Տեբոյենց տղին գացեր մեկ հատիկ հարսն եղած էր։
Համեստ բարքը, խնտվտուն երեսն ու դուռ դրացնի հետ տաքուրին շողվղտանքը, Աստուրին սիրույն, գլուխը «քարին փետին» զարնելու ու դեռ ատ գլուխը, հոգին ալ, կրակին մեջ խորովելու տինճ անձնավորությունը գեղովին վկայած հատկանշությունը կմնային կնկան մը, որուն մասին սկիզբները, ինչպես հիմա, անմիջապես վերջն ալ, անսգյուտ կաթնտու մըն է ըսին, որ Աստուրին պես շվոտի ձագի մը վիճակված է։
Շվոտի ձագ, աս ալ իրավ այսպես, հասարակային կարծիք, հայեցողություն աս մեկ տեսակետով գոնե, սխալած չպիտի ըսեիք, կհուսամ, եթե քիչ մը համբերել գիտնայիք։ Աղջկան դեմը ելլող տղան, դեղի համայնքի մեջ անոնցմե էր, որոնք իրենց ժամուն ավազանը մկրտվելու երրորդ օրերնին, չեն ալ ուշանար, կերթան մեկե միտքե չանցած աղտեղություններու մեջ բադի կտուց մը կխառնշտկեն։
Աս մեկն ալ այսպես, օրանեն իջնելե ետքը, շիտակ իր տեղը գացած էր, օտար դուռ մը, ուր իրեն պատվիրված գործերը եղեր էին, հովվություն՝ ամառը, ցուրտ եղանակին ալ իր տերերին հետ, անոնց որսկան շուները լեռը պտտցնելու չարքաշ, բայց ստորին տեսակե արհամարհ ծառայություն մը։
Մայրը ատ դուռներուն վրա, մեռնելեն հետո, զոր ան ատեն թաղելու համար, գեղին տերտերը քիթ փինչ մը ըրած էր, երթալով կծանրանա կացքը ու ստիպված կուգա անգամ մըն ալ իր մոտիկ ճանչվորներեն մեկուն քով լծվար մշակի տրեխը հագնիլ։
Աակայն, ո՛ր դուռ որ կերևա, ո՛ր հարուստի, ո՛ր հողտերի, սա տղան ան իր երկու ավուր տիրուն ալ քիթեն արին աղջուր կրերե։
Գեղին մեջ ծնած, լայնցած որևէ հասարակային ու ընտանեկան խնդիրներու ատեն, Աստուր իր տեղին վրա պիտի երևնար միշտ, անոր բերնեն վար գավաթ մը քամ օղիին հետ, ձեռքն ալ սլուկ հինգնոց մը քշողը, ալ զինքը ապահովապես, աղբոր պես մտերիմ ու կես գիշերին արթննալու պատրաստ վկա մը կրնար շինել, ինչ ատեն, ինչե որ պետք ունենար։ Ալ ի՛նչ գիտնամ, ի՛նչ տեսակ լակոտ մը, որուն համը սակայն հետզհետե հասկցված էր