Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնիկը չի ծեծեր, ատոր համար ըլ խոսք ընել կարժե՞ր կըսեի, էկօ տես օր արին-երես մարդը հասկցավ քիչ ծեծելեն չիմ սատկիր, մեկ անգամեն հընցեղ (այնպես) բան մը էնիմ օր, ըսենց, մեկ նեֆեսով խալըսի։

— Անա՛մ, անա՛մ, անա՛մ (արգահատանքի արտահայտություն մը)։

— Իշտե է՛ս ըլ է՛ս չեշիտ, քարուկս, աստված հախ դատաստան ընե։

— Հիմա ի՛նչ պիտի էնես։ Լսեր իմ օր կըսեն քի դուն ըլ քու գլխուդ ջուր տաքցնես եղեր պիտի, շիտակ է։

― Է՛հ։

— Իրավ կըսիմ, աղջիկ, լսած օրս ըլ խնտացեր իմ ու համ հախ տվեր իմ։

— Ի՛նչ էնիմ հըպը, Եղնար, քորս, տարի մի է էլին դուռը, էլին ձեռքը հայելեն երեսս էտիս դարձավ, ալ օր հիմա ձեռքը տալեն փրթեր գետնին ինկեր իմ նը, վո՞վ կմեղդրեր ըզիս։ Առնող մը ըլլի նը իրիկվա վաղվնկա չիմ հայիր։

— Է՜, հեչ Աստուրն ըլ միտք չե՞ս բերեր, կինե քեզ առնելու ըլլի նը չե՞ս երթար, անխելք աղջիկ, օր ինք ուզեց նը, դուն ըլ երթալու եղիր, թող Շուշանն ըլ պեյե քեզ ըլ. էս քանի տարեստանը քանի՜-քանի էրիկ մարդ կա օր մեկին տեղը երկուք-իրենք կնիկ չի պիյեր, բանդ հայիր, Վարդեր, խելքդ տուն բեր, հիմա դուն ըլ չե՞ս կարոտցեր Աստուրը։

— Էտ տեղտանը մի հարցներ, Ե՛ղնար, հոգիս, գիտեմ օր էդ մարդը գլխավորս չէ ալ, գիտեմ օր տուշմընիս պես ու տահա գեշ բան մըն է ինծի համար, է՛հ։

— Նորեն ի՞նչ, անխելք, էհը ո՞րն է։

— Նորեն աչքս ետիս կմնա, էնոր վրա կխորհիմ, հենց որ շուքը տեսնըմ, աչքերս կկսկծան, ես ներեր իմ իրեն, բայց էն մեկուն, էն դռվին մնացած քեծ շանը, էն քեծմնոտած շանը, Շուշանին, հիմի հենց փեշին շուքը տեսնայի, արինը մորս կաթին պես անուշ պիտի խմեի օր՝ էրիկ մի տերտով սատկեցնելեն, մենձ տուն մի ունուֆաղ ընելեն վերջը, հիմի ալ մեր բոնը տարտըղնող արնտերն եղավ։ Ալ վազ անցանք, մայրիկ, հիմակ ըլ վազ անցնինք ըսի տե, մենք ըլ մեր գլխուն ճարը հայիք, մարդուն մեկն ըլ ինծի մուշտարի ելեր է, կուզե առնել, բայց Տեբոյենց էդ գեշ տղան մեջ է ինկեր, մարդուն, ըզիս առնող մարդուն խոսք կապսպրե, տեկենեկ