Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կցուցնե քի, էտ կնկան բոլորը չպիտի երթըս, էս մտքով հուքումեթը էրզուհալ ըլ տուեր է եղեր։ Էկեր կըսե քի, երկու կնիկ առնիմ, պեյիմ նը, երկու հարիր տարի մնա ես էտ բանը խապուլ չեմ էներ, պողազիս չվանը ձեռքովս կանցնիմ, ես ամենևին էտ տեղանցը չպիտի ըլլիմ, ամմա, Եղնար, դուն կըսես քի, դուն ըլ ուրիշներուն պես ըրե, ձենդ վեր դիր, չէ՛, չէ՛, չէ՛ գլուխս վեր կառնիմ կդնիմ, ձենս վեր չեմ դնիր, Շուշանը ինծի հետ կնիկ ըլլի՜, իմ խումաս ըլլի՜ աստված խելք տա քեզի… ես գիտեմ ընելիքս…

Անցած Բարեկենդանին, պատընկնուկի օրը «արև բարի» օր մը, Շեթլցիները ուտիքի վերջին գնտիկին քեֆը կընեն։

Տանիքներուն վրա, ուրիշ ամեն տեղերե ավելի, գինիի տիկփոր դույլերը արագիլի վիզերով ու գլգլուն միշտ, Մայիսի հևքոտ արագիլին ստեպղին կտուցովը մոռցված երջանիկ տարիներու Բարիկենդանը կհիշեցնեն։ Գինին՝ գոմուց չամիչ խաղողինը, Խոխի մեղրիկ ողկույզինը, Կարմըրդարի արևունը, Ծառուկինը, Վարդաթիլինը, ջուրի առատությամբ կհոսի ամեն տեղ։ Վայրկյան մը՝ շահագրգիռ, որ ատեն, թուխ կապույտեն ետքը, գինիին կարմիրն է, որ կվառի բոլոր այն հանդիսավորված պատկերներուն վրա, ուր հոս տղա մարդու կեծկըլտուն աչքն է, հոն կանացի շիկնոտ երեսներ մը անուշ։ Կարմիրին շեշտը ուրիշ կողմեր ալ, գոգնոցներու վրա, փեշերու ու կնկա մինչև բումբերը ծածկող լաթեղեններու վրա։ Այս մեծ գույնին հետ մեկտեղ, որ մեծ հարսանիքի մը սիրված պաշտոնական երանգն է հոս, ինչպես մյուս գեղերը, Շնթլցի բարեկենդաններուն շատերը հինին ըղձոտ հուշքովը, անդին՝ լայնկեկ բացավայր մը գրաված՝ գոմշուկներու կատաղի պայքար մը կծափահարեն։

Անոնց անասուններն ալ գինով, որով կմտածես, թե վայրկյանին խենթությունը մարդուն ու մյուսներուն մեջ շարժառիթի տարբերություն մը ունի միայն, ու ատ օրը մարդերը կարելի է քիչ մը ավելի զվարթ անասուններ, որ գինիին ծնցուցած ցնորքներուն անձնատուր՝ օդին մեջ թռչուններ խլելու ձևեր մը կառնեն, ուրիշներ, ավելի խենթերն ալ գետնին վրա այն կողմը, հովթռուկ ճանկռտուքներով՝ հողը գրկելու ու երկրագունդը տանձի մը թեթև փոքրության մեջ կեղվել, կրծելու դիվային շարժունություն մը կերերցնեն։ Բայք պահեցեք սոսկումնիդ։