Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք Ն Ե Ր


ԷՄԻԼԵ
Ամերիկացի միսիոնարուհիի տիպար մը

Ամերիկացի օրիորդ մըն է, ամերիկյան բարքով և միսիոնար աղջկան մը իսկատիպ դաստիարակությամբ։ Կիրակի օրեր, կաշիե փոքրիկ պայուսակ մը ձեռքը, տուն–տուն կպտտի, ուր եթե պատուհաններուն մեջ չտեսնվիր սիրուն գլխարկը ճակտին վրա բերած, ձայնը անտարակույս կրնա լսվիլ, որ կամ ճչող սուր երգ մըն է, բարակ երգարանեն բացված կամ մեծաշառաչ քրքիջ մը։

Ծիծաղ, զվարճություն սա ամերիկյան քաղքենիներուն դեմքին ու շրթունքին վրա, մեր գավառացիներուն համար հիմարական բաներ կթվին։ «Ինչո՜ւ ուշացար մեզի գալու, քո՛ւյր Եղիսաբեթ» — «Հյուր ունեի, բամբիշ»,— կպատասխանե Հռութի ընկերութենեն հայ հարսնուկ մը, որ իր ձեռքին տակ կազմված միության մեկ գործոն անդամուհին է։ Էմիլե անոր պատասխանին բառերուն առաջին վանկը, տակավին առաջին ձայնը չըմբռնած՝ քահքահն արձակած է, քսան, երեսուն հոգիներով միացած խնդուք մը, տեսակ մը դաշն ժխոր։ Բայց դուք ըսեք, թե անակնկալ ի՞նչ կար կնոջ ըսածին, ըսելու ոճին մեջ։

Կիրակի օրերը շարունակ կպտտի, բողոքական տուներեն զատ կայցելե նաև այն լուսավորչական ընտանիքներն, որոնց հերիք է մէկ պառավին հանդիպեր է. այդ տեղերն ալ ահա բացած է պզտիկ ու ոսկեզօծիկ Ս․ Գիրքն ու երգարանը, որ շատ ավելի իր գեղեցիկ պայուսակին զարդն ըլլալու հարմարած են, քան իր տաշեղե ձեռքին և որթի ճյուղի նմանող մատներուն։ Կերգե ու կկարդա շեշտելով ուժգնապես այնպիսի բառեր, որ պետք չունին շեշտի, հին Կտակարանեն այն տեսակ հատվածներ, որ ընտանյաց մեծին ու պզտիկին