Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ գործին հեղինակները հաղթանակը տանողի հպարտ ոռնումով մը կպոռան անոր ետևեն, մե՛ղքը, մե՛ղքը, մե՛ղքը

Տեր Պողոս խենթերու այդ արարքին ի տես, կեցած տեղը կաթվածահար ըլլալու նոպա մը կանցնե։ Խենթեր, որ մայրերե չեն ծնված, հիմարներ, որոնց մեկ հատը դժոխք մը կլեցնե։ Ամեն բան, ամեն սրբություն, ոտքի տակ առնելու անօրենության հետ, հիմա ալ չլսված, չտեսնված ամպարշտություն, սուրբ բաժկին է, որ հողին ու աղբին հետ կխառնեն։ Շուտ ըրե՛ք, կըսե, տղա՛ք, քովիններուն, շուտ անցնէինք սա տեղերեն, որ գլխընուս վրա կրակ չթափեր։

Այն օրեն ի վեր, քանի տարի անցեր է, չեմ գիտեր. իմ գիտցածս ան է միայն, որ այն հայ գեղին մեջ հեշտ պիտի ըլլար հիմա հաշվելը, թե մեղքերու քանի տեսակները կգործեին գեղացիք` ընդունված գրության մը սովորականությունով, զոր լվալ ստըկցնելու համար Եփրատի ջուրն ալ չպիտի օգտեր կարելի է։ Իմացված քրիստոնյա կյանքը ոչ ժամուն ժողովուրդը կապրեր հոն արդեն, ոչ ալ, ավա՜ղ ժամեն հեռացող դասալիք այն հատվածը գիտցավ բան մը ըներ: Հոն աս վերջինները մանավանդ այնչափ տարիներ աչքերնին բեմին ոսկեզօծ ավետարանին վրա սևեռած պահելով մեկտեղ, մեղքի տեսակներու ու անոնց հետևանքին վրա միշտ նույն բեմեն ամեն օր բաներ մը լսելով մեկտեղ, հիմա իրենց ու մյուսներու բարոյականի աստիճանաչափը որ տեղեն կամ որ դիրքով պետք պիտի ըլլար դիտել, որ զգալի տարբերությունը ձեռվնիս իրենց համար նպաստավոր խեցեվճիռ մը փորձեինք։ Տարիներ առաջ ջնջած այգիներուն վրա այսօր իրենք են, որ կուլան։

Ու մեղքերը… քանի՛ աեսակ ա ի՛նչ եղանակավորված ձևերու մեջ։

Ցավելով կգրեի աս տողերը կամ բնական էր, որ խորունկ հոգոցով մը սկսեի այն ատեն, ուր կարասները կոտրվելով, անոնց մեջեն օձ-մեղքը եղավ դուրս նետածնին, որը հետո իր ձագտիքներովը պիտի վերադառնար ու սողոսկեր իրենց դեմքերեն ներս, ան ատեն ճիշտ, կամ անկե վերջը հետզհետե, ավելի աղեկ չպիտի՞ ըլլար, որ բաներ մըն ալ իրենց միսեն ու ոսկորներեն փրցնեին նետեին: Այդ միսերը, այդ մորթերը, անոնց տակ ծածկված կնճռոտ բնազդն ու ոսկրացած բարոյական խեղությունները, նախ ասոնց