Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ականջեն կախվելու երբեք հարմարություն չունին. սակայն Էմիլեի համար այդ դիրքերուն կողքին տակ ծալված անսուրբ թերթ չկա բնավ։

Ուր նստի, հոն ժամեն պակաս չի մնար, ընթերցումներեն ու աղոթքներեն հետո երբ տակավին քանի մը վայրկյան կրնա հաշվել կիրակնօրյա դասերուն հասնելու, այդ քանի մը րոպեներն ալ կգործածե իր ունկնդիրներուն պատմելով Ամերիկայի պատմություններ, իր եղբորը տաղանդին կամ իր փեսին արժանիքներուն վրա։

25-30 տարիներե ի վեր միևնույն քաղաքին մեջ ապրելով՝ անծանոթ չեն մնացեր իրեն տեղային բարքերը։ Հայերեն սորված է գրքերու վրա, պոլսեցի հայուն ու Խարբերդցի ասորիին հայերենը հավասարապես կրնա հասկնալ, բայց մեր աշխարհաբարին չի հավնիր։ Կատուն կուտե մուկը, երկու գոյականներուն վրա ալ հոդ կա եղեր, ինչպե՞ս հասկցվի, թե ո՞վ զո՛վ կուտե, պիտի ըսեք, թե օ՞ր մըն ալ չանցաք մտքեն թե անգլերենի դասին ինքն ալ այդ ճիշտ, այդ անպիտան հոդը կգործածե՞, երբ պետք կըլլա իրեն ըսել տհի քեդ իդս տհի մաուս։ Իր Լոնկֆելլոն տարբեր պիտի գործածեր։

Տարի՞քը.— ատոր վրա որոշ բան չեմ գիտեր։ Առաջատամներեն, որ փիղի ժանիքներեն ալ երկար են, թիաձև, անջատ բան չէ կարելի ենթադրել։ Ճակտին գծերուն, պաղ կապույտ աչքերուն նայելով 35-40-ը հավանականություն մըն է։

Ո՛րչափ ալ քարոզչուհի մըն է և ուսուցչուհի՝ աղջկանց վարժարանին մեջ, Էմիլե ալ վերջապես աղջիկ մըն է։ Բոլորովին անհրապույր չպիտի գտնենք զինքը, եթե գիտնանք, որ ամիսն անգամ մը, անտարակույս՝ նորաձևության մեկ սուղ նշույլը ունի վրան։ Գլխարկը, շրջազգեստը շարունակ կփոխվին, առուծախին մարդ չի խառնվիր, մեծկակ գումար մը ամսական կընդունի իր հորմեն։

Էմիլե այդ ճոխ հանդերձեղեններուն մեջ պարուրված՝ կերևի միշտ պատուհաններուն փեղկերուն ետև, փողոցին լայնքն ու նեղքը ոտքին տակ կմաշին, քալելու ատեն նազուն սիգանք մը ունի զոր, կըսեն աջ ոտքին կաղության կպարտի, ու սոթթված քունքերեն ու ծոծրակեն կերևցնե այն չափ մաս միայն, որ ինքն ալ հայելիին աոջև շատ աղեկ հասկցած է, թե դեռ շատ հրայրքներ կբռնկցնե սրտերու մեջ։

Չկարծեիք սակայն, թե անտուն կկու մըն է ինքը։ Ո՛չ։ Իր հորը բնակարանին մեջ ամերիկյան ճաշակով կահավորված սենյակ մըն ալ ունի։ Այդ սենյակն է, որ ամենեն խորհրդավոր երևույթը կներկայացնե,