Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահովվիլ թե մեկ անգամ, շատ, հեգ միայն մեկ անգամ սըթղը պյութուն աղոթք մը ընելով առանձին կամ հասարակային բազմության մը հետ, դժոխք մը չարիք կչեզոքացնե։

1906


ԿԱՎԸ ՉԻ ՓՈԽՎԻՐ

«Պատգամախոսներ ատենին չեն մեկնիր, ատենին չեն դառնար, հսկելու գործը ընողները ուրիշ կողմ, փորված աչքերով արձաններու պես ոտքի վրա կքնանան կույրերը. ու երկինքին երեսը ծույլ վարանք մր կնշմարեմ։

«Երթ ու դարձի սա շեղումները ու հսկողներու այն կամովի կերպերն ու անհոգությունները իմ հավիտենապես անփոփոխ հռչակած օրենքներուս իմաստը կձախողեն որ ինծի աղեկ չերևնար սակայն։ Արևին լույսին ու գնացքին նայող պաշտոնյան առաջինն է, որ անհարկի շտապում մը կցուցնե և մյուս լուսագունդերը գրեթե երեսի վրա թաղված արագ չեն անդրադառնար, աղվոր չեն ճառագայթեր։ Աստղերը՝ մեկ-մեկ անուննին չպիտի ուզեի հիշել՝ հինին պես ալ շատ անուշ լույսը չեն անձրևեր վարերը։ Հրատի ու Արուսյակի աչքերու մեջ մարած բաներ մը կտեսնվին, լուսնկան իր մեռելույթի երեսովը տգեղ գանգ մըն է միայն, Ծիր Կաթին պղտոր գիր մը, որ կամաց կամաց իր դիրքին վրա կսառի։ Կապույտը՝ երկնակամարի կապույտը՝ վարերեն թռցված կայծերեն խանձոտած, տեղ-տեղ այրուցքի նշաններ կերևցնե։ Արշալույսին բոսորը հետզհետե չորցած կակաչին երանգովը սկսնակ ճաշակի կասկած մը կուտա․ անդին, վերջալույսի աղվորությունները, թողված են, որ սարսռեցուցիչ հյուսիսայգի մը պատկերը կախեն գիշերին ճակատը․ ո՞րն ըսել։ Երկինքը այլևս իմ փառքը չի ցուցադրեր, երկիրն ալ իմ մեծությունս շեշտող քնարը լռեցուցած, ցնորակոծ կռինչներով կբավականանա։ Աս ալ միայն անոր համար, որ ծիածանը իր հալած լմնցածի անկումովը գեշ կամուրջ մըն է դարձեր պարզապես, որու վրայեն միայն ես կրնայի հասկնալ, թե դեպի երկիր մաքուր ներշնչումին ու աշխարհաշեն խաղաղության առաքումը օրը օրին ի՜նչ արգելաքներու կհանդիպի, ու երկիր, աշխարհ, ինձմե տակավ հեռացուցած