Էջ:Թյուրիմացության մութի մեջ 5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի՞թե մենք լավ ենք ծանոթ ռուս մարդու սրտի բարությանն ու պարզությանը, վրացու հոգու անկեղծությանը, թուրքի ասպետականությանը։ Ահա թե որ կողմից պետք է մոտենալ ժողովուրդներին, անկեղծ ու բաց սրտով։ Եվ երբ էսպես կմոտենանք նրանց թեկուզ հասարակ մարդուն, ավելի շատ բան կգտնենք հարգելու, սիրելու, քան երբ նախապաշարված մոտենում ենք նրանց մեծ մարդկանց։ Հարկավ նրանք էլ մեր վերաբերությամբ։ Ինչ որ լավ բան է լինելու, լինելու է սիրով, իսկ սրով―երբե՛ք։

Էս տեսակետից պետք է սրտալի ողջունել Մոսկվայում կայացած էն միությունը, որ իրեն նպատակ է դրել ազգերի մերձեցումը խաղաղ կուլտուրական հողի վրա, պետք է արձագանք տալ, ծավալել ու ճյուղավորել ամեն տեղ, ուր սիրում են ժողովուրդների համերաշխությունն ու խաղաղությունը։