Էջ:Թոթովենցի բանաստեղծություններ 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ ստեղծեց այս խոտը,
Ո՞վ ներկեց վառ՝ այս խոտը,
Ինչքան լինի աննշան՝
Ես երգո՜ւմ եմ այս խոտը։


Ուրախ, բարձրախինդ— ա՛յս է Թոթովենցը,
Թախծոտ ու մռայլ— ա՛յս է Թոթովենցը,
Ծիծաղը՝ վարար, մռայլությունն՝ անծիր,
Ամեն չափ՝ անչափ— ա՛յս է Թոթովենցը։


1935-1936 թթ.