Էջ:Թող Հայաստանը խօսի, Թորոս Թորանեան.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնայ անժաոանգ ու անսերունդ
Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։
Կարո՞ղ է լինել, որ երկրում՝ լուրթ,
Որքան էլ խաւարն իջնի տխուր,
Չբացուի յանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկութեան դուռ:

(Սսաունցի Դաւիթ Պոէմէն)

«Քանզի պակաս կասկածելու բան չէ, որ մէկն իր անձն աներկիւղ նուիրէ մի այնպիսի աշխատութեան, որուն մէջ պէտք են՝ խօսքի վայելուչ դասաւորութիւն, կանոնացուսւծ գիտութեան օրէնքի համապատասխան ճշմարիտ շարադրանք, պատկառանքով գրել ստոյգը, որպէսգի իմաստասէր ունկնդիրները չպարսաւեն, չեղած թաներ չաւելցնել՝ խօսքի պարապն աճեցնելով, չնուազեցնել եղածները եւ կարճակտուր չպատմել անփոյթ խօսքով, այլ ամէն ինչ երեւան հանել ողջախոհ գգուշութեամբ»:

«Ոչ մի կողմնակալութիւն՝ ո՛չ պարսիկները, ո՛չ յոյները։ Մի կողմնակալութիւն պիտի ունենանք։ Մենք... Այո, մենք։ Մենք ամէնից քիչ ենք, մենակ ենք, թերեւս ամէնից անզօրը, բայց մենակ մենք կարող ենք ամէնից լաւ զգալ մեր ցաւը, մենք կարող ենք միայն մինչեւ մահ (ի մահ) կանգնել մեր պաշտպանութեան։ Օտարը չի կանգնի մեզ համար։ Մենք կարող ենք միայն ամէնից շատ սիրել մեզ: Մենք մեր անձը։ Մենք ենք մենք, ոչ թէ օտարն է մենք»:

(«Մաշտոց» վէպէն)