Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թեւածող հոգի մը

«Կարող եմ զսպել արցունքներս», այսպես կկոչվի գրքին առաջին մասը, ուր ընթերցողը կգտնե յոթը պատմվածք։ Այստեղ է՛ն կարեւորը այն է, որ հեղինակը կհայտնաբերե գրելու, պատկերելու վարպետություն, հոգեբանական պահերը անկեղծորեն տալու հանդգնություն։ Կհավատաս հեղինակին, երբ կըսե.

«Սերը ծնվեց հանկարծակի։ Սերը այդպես է ծնվում։ Քնում ես, արթնանում, եւ երբ ցանկանամ ես նորից քնել, տեսնամ ես, որ քունդ չի տաճում, որովհետեւ մի լավ աղջիկ այն փախցրել է»։

ճիշտ Է, երբ Մ. Սարգսյան կկառուցե իր պատմվածքները. արտակարգ, պայթուցիկ սկիգբ ու վերջավորություն չես գտներ հոն, կգտնես կյանքը՝ պարզ ինչպես մանուկը կընկալե, բարդ՝ ինչպես տարիներուն հետ կբարդանա։

Կսիրես առաջին պատմվածքի հայրիկն ու երիտասարդները, որոնք կբարձրանային լեռն ի վեր եւ ուր «Ծառերը կանաչ թեւերով գրկել են ճանապարհը եւ խշշոցով ուղեկցում են նրան»։

Այո՛, մեր սերունդին ճանապարհը անհամեմատ ավելի դյուրին Է, քան պատերազմի սերունդինը։ Մենք ալ խիզախ ենք եւ ձեռներեց, բայց մեզ առաջնորդողներ կան ու ամբողջ սրտով կցանկաս, ինչպես հեղինակը ցույց կուտա, որ մեր հայրերը այդ շարժավար հայրիկին պես գուրգուրոտ ըլլան, մարդկային ըլլան նոր եկող, բարձրացող սերունդին նկատմամբ, աշխարհի հինգ ցամաքամասերուն վրա։

Նոր սերունդը կյանքը վայելելու պայմաններ ունի.

«Իսկ մեջքը դողում Է, շնչում ափիդ տակ»։ Եւ.

«Կյանքում ամեն լավ բան վարակիչ Է, համբույրը՝ առավել»։

Բայց նույն այս սերունդը ունի նաեւ Մ. Սարգսյանի հետ միատեղ անդրդվելի հավատք։

«Հայրենիքը նվաճել կարելի Է, սակայն աննվաճելի Է հայրենասիրությունը»։

Տեղ-տեղ կփայլին Սարգսյանի պատկերները.

«Իսկ գարունը մեր Մարտիրոս Սարյանի վրձինը գողացել եւ փողոցները, այգիներն ու դաշտերն ընկած՝ Հայաստան Է նկարում»։

Անկասկած, գրքի այս առաջին մասին ուժեղագույն պատմվածքը «Խնդրում եմ չմոռանալ»ն Է, որ կուգա Սովետական Միության բարձրացող