Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թպսսճեաճ

ու պայքարող, նույնպես՝ անցյալին ինքնամոռացությամբ հայրենիքին նվիրված մարդոց վճռակամ խոսքը ըսել անհատի պաշտամունքին դեմ, որ մեր ուժերեն շատ բան պակսեցուց։

Մենք համաձայն ենք հեղինակին հետ, որպեսզի երբեք ու երբեք իրավ մարդն ու իրավ հայրենասերը ոչ մեկ երկնքի տակ չկանչեն թիվերով, այլ կոչեն զայն իր իսկական անունով։

Գրքին երկրորդ բաժինը կկոչվի «Որոշել եմ սպանել պատերազմը»։ Երկու վիպակ եւ մեկ օրագրային վեպ։

Առաջինը՝ «ճանապարհի սկզբին»ն է։ Հեղինակի մանկության պատկերը.

«Իմ մանկությունը շատ է նման իմ ընթերցած մանկություններին եւ շատ է տարբեր նրանցից։ Նման է, որովհետեւ մանկություն է եւ տարբեր, որովհետեւ ի՛մ մանկությունն է»։

Անշուշտ շատեր են գրած մանկության մասին, ոմանք՝ հաջողած, իսկ ոմանք ալառանց ուզելու դավաճանած են իրենց մանկության դեմ՝ դեպքերը դիտելով մեծահասակի աչքերով։ Սարգսյանն ալ միշտ չէ որ կհաջողի. արդեն ինք եւս կխոստովանի, թե դժվար է նույնությամբ տալ մանկությունը, բայց այս վիպակին մեծ մասին մեջ ներկա է մանկությունը՝ առ հասարակ եւ հեղինակին մանկությունը՝ մասնավորապես։

Մ. Սարգսյան հավատարիմ է ինքզինքին։ Դեպքերը կուտա առանց չափազանցության ու, մանավանդ, մարդը կուտա իր լավ ու վատ կողմերով. ու ավելին, բացասական մարդուն մոտ իրավացիորեն կգտնե մարդկային խորունկ գիծեր, բան, մը որ շրջան մը կպակսեր մեր որոշ գրողներու մոտ։

Կոլխոզի նախագահը ծեծող մարդը, իշխանության թշնամի կուլակը փախստական է, բայց աղբյուրին մոտ բոլորովին առանձին գացած կոլխոզի նախագահի տղուն ձեռք չի տար. ավելին՝ լեռնեն կիջնե իր սիրածին հետ տեսնվելու։ Մարդկային գիծեր են ասոնք, որո՛նք վիպակը կդարձնեն սիրելի։

Հոս, իր հոր՝ անձնազոհ հեղափոխականի, մոր՝ նվիրված հայ կնոջ, մեծ հոր ու մեծ մոր՝ ավանդապահ հայերու պատկերները լավ են տրված։