Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թեւածող հոգի մը

Կմեռնի հայրը, նվիրված կոմունիստը, հիվանդութենե։ Իրենք կմնան նյութապես ակար։ Ահա երեխան գետնախնձոր կգողնա։ Իսկ մայրը, որպեսզի երեխան չերթա սխալ ուղիով, հոր նկարը ցույց տալով կըսե.

«Ես ի՞նչ պատասխան տամ հորդ քու մասիդ»։

Ու գետնախնձորը կտարվի բերված տեղը։

Հոս եւս գեղեցիկ պատկերներ իրարու կհաջորդեն.

«Բոստաններում փայլփլում են բահերը եւ խրվում հողի կուրծքը արեւ ներարկելու...» Եւ.

«Իսկ դիմացի կեռասի սարի լանջին գառներն արեւի թափած շողերն են արածում»։

Ու վերջանում է հեղինակի մանկությունը.

«Մանկությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մանկության կարոտը»։

Գրքին վերջին երկու գործերը՝ «Որոշել եմ սպանել պատերազմը» եւ «Կյանքը կրակի տակ», նվիրված են Հայրենական պատերազմին։

Հոս, լիրիկան ու հակապատերազմական հատու խո՛սքը իրար կհաջորդեն։

Գյուղի ջահելները պատերազմի են գացած, մեկնած են ճակատ, ու հարսերը մնացած են առանձին։ Սա ջուրը գացող Մանուշակն է կուժը ուսին.

«Թվում է կուժն արցունքով է լցված, իսկ արցունքը արճճից էլ ծանր է, անտանելի ծանր»։

Հայ մամիկը չուզեր, որ իր տղան պատերազմի դաշտին իսկ վրա մարդ սպաննե-ահա՜ դարերեն եկող մեր ոգին՝ խնայե՜լ մարդկային կյանքը։

Գյուղական երեխաները չեն հավատար, որ այդ տարի մեռած է Ձմեռ պապին, որովհետեւ եթե մեռած ըլլար՝ իր ալ «սեւ թուղթը» կուգար ճակատեն։

Ու վերջապես գյուղական դպրոցի առավոտ, երբ ներկա-բացակա կկարդացվի... Բացականերու հայրերուն «սեւ թուղթն» է եկած ճակատեն։