Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐՔՈՒՄ ՅԻՇԱՏԱԿՈՒԱԾ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Արշակեան Գէորգ Լիպարիտի (1928-2002) - արձակագիր, դրամատուրգ։ Ծնուել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմաւիր քաղաքում։ 1966-1978 թթ. պաշտօնավարել է «Հայաստան» հրատարակչութիւնում՝ գլխաւոր խմբագրի տեղակալ, 1978-1981 թթ.՝ «Սովետական գրող» հրատարակչութեան մանկապատանեկան գրականութեան խմբագրութեան գլխաւոր խմբագիր, այնուհետեւ՝ 1983 թ. Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանի տնօրէն։ Հրատարակել է «Թրաշուշաններ» (1963), «Սեւ եւ սպիտակ կարապներ» (1966), «Դաղձի բոյրը» (1972), «Գնացքներ» (1977), «Պարապ մտքի խաղալիք» (2001), «Հոգով խելառը» (2003) գրքերը։

Եափուճեան Աւետիս Յովհաննէսի (1931) - պատմաբան, գրաքննադատ, թարգմանիչ։ Ծնուել է Կահիրէում։ 1949-ին աւարտել է տեղի Գալուստեան վարժարանը, 1953-ին՝ Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի լրագրութեան ֆակուլտետը։ 1967-1990-ին խմբագրելէ Կահիրէում լոյս տեսնող ագգային-հասարակական, մշակութային «Արեւ» օրաթերթը։ 1993-ից Սիդնէյում լոյս տեսնող ՀԲԸՄ «Միութիւն» ամսաթերթի հայկական բաժնի խմբագիրն է։ Հրատարակել է պատմագիտական, քաղաքական բնոյթի մի շարք աշխատութիւններ հայոց պատմութեան խնդրառու դրուագներին վերաբերող, ինչպէս նաեւ գրականագիտական եւ յուշագրութիւնների ժողովածուներ։ Ֆրանսերէնից եւ գերմաներէնից թարգմանել է Անրի Վեռնոյի, Վահէ Քաչայի, էրիխ Մարիա Ռէմարկի ստեղծագործութիւններից:

Խոշաֆեան Նշան Յովհաննէսի (1910-ական թթ. - 1982)- արձակագիր, հրապարակագիր, լուսանկարիչ։ Ծնուել է Կիլիկիայի Մարաշ քաղաքում։ Աւարտել է Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը։ Թղթակցել է «Սփիւռք» շաբաթաթերթին, գրել գրաքննադատական եւ հրապարակախօսական յօդուածներ, միաժամանակ գեղարուեստական լուսանկարչութեամբ զբաղուել Պէյրութի կենտրոնական հրապարակում։

Ծառուկեան Անդրանիկ Թորոսի (1913-1989)- արձակագիր, բանաստեղծ։ Ծնուել է Սեբաստիայի նահանգի Կիւրին գիւղաքաղաքում։ 1928-ին աւարտել է Հալէպի Ագգային Հայկազեան վարժարանը, 1930-1934-ին ուսանել է, 1935-1942 թթ. դասաւանդել Պէյրութի Համագգայինի Նշան Փալանճեան ճեմարանում։ Հիմնադրել եւ 1941-1949 թթ.՝ Հալէպում, որպէս գրական-մշակութային հանդէս, ապա՝ 1951-ից Պէյրութում, խմբագրել եւ հրատարակել է «Նայիրի» ագգայինհասարակական, գրական պարբերականը, 1946– 1950-ին միաժամանակ խմբագրել է «Արեւելք» օրաթերթը Հալէպում։ Լոյս է ընծայել «Թուղթ առ Երեւան»