Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբագրելէ հայոց պատմութեան տարբեր հիմնախնդիրներին նուիրուած մի շարք աշխատութիւններ։

Օրմանճեան Յակոբ Օննիկի (1935-2016)- թարգմանիչ, լրագրող։ Ծնուել է Վառնայում (Բուլղարիա)։

Թղթակցել է «Զեմլեդելչեսկսւ գնամյա» («Երկրագործական դրոշ») թերթին, խմբագրել է Սոֆիայում լոյս տեսնող «Երեւան» շաբաթաթերթը, եղել է ԵՈՒՆԵՍԿՕ-ին կից Բալկանների միջազգային վաւերագրութեան կենտրոնի գլխաւոր մասնագէտ։ 1969-ին դասաւանդել է ԵՊՀ-ում, 1998-ից Սոֆիայի համալսարանում՝ հայոց լեզու եւ թարգմանական արուեստ։ Թարգմանաբար բուլղար ընթերցողին է ներկայացրել հայ դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործութիւններ (Ագաթանգեղոս, Վահան Թոթովենց, Ստեփան Զօրեան, Խաչիկ Դաշտենց, Մկրտիչ Սարգսեան, Հրանտ Մաթեւոսեան եւ այլն)։ 1973-ին հրատարակել է «Հայկական պատմուածքներ եւ նովելներ» անթոլոգիան։ Բուլղարիայի Պետական խորհրդի կողմից արժանացել է «Կիրիլ եւ Միֆոդի» առաջին աստիճանի շքանշանի։