Էջ:Թութակ Թաղիդեանց (1847).pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
2

Ուր ինձ եթեր մռայլուտ,
Քօղէ զերես քաղաքիս․
Իբրև զկոյս խայշ յամօթ՝
Յաչաց հանէ՛ պանտխտիս։

Պարսի՜կ անգամ կասկածոտ,
Յայդ չելանէր ՚ի կարծիս
Աճապարել ՚ի թաքուստ
Զիւր առարկայ սիրոյ Դից։

Զմէ՞ յուսամ անօգուտ,
Քաղցր ՚ի գոլով գալ առիս,
Որում գտայ անհաղորդ,
Թէ ՚ի չարիս՝ թէ բարիս։

Թէ Մայր կորոյս զիւրն գուտ։
Խրոխտ ՚ի խէթ հայել յիս։
Ակնունիցի՞մ մօրուն խորդ։
՚Ի գիրգ օտար գգուել զիս։

Մինչ ՚ի խորհին յայս խորհուրդ
Ծփա՜մ որպէս լաստ յալիս․
Ամպք տեղացին տարափ յորդ,
Զկուրութիւն լալ բաղտիս։