Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսք։ Ձեզանից շատ վաղ բորտ հայ գրողները մտածել են, որ մաքուր հայերեն գրեն։ Բայց ի՞նչ կնշանակի՝ մաքուր հայերեն, ահա խնդիրը։

Ձեր առաջն են բոլոր հայ գրողները, ո՞րի լեզուն եք համարում մաքուր հայերեն, ցույց տվեք ու հրամայեցեք, որ նրա նման գրեն։ Իհարկե շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք։ Մեր լեզուն դեռ կազմակերպվելու շրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեսն ոամար մի ճանապարհ։ Նրանց առջևն են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և՛ օտար լեզուները։

Ես էն կարծիքին եմ, էսպես էլ գրել եմ իմ հոդվածում², ու հենց իմ բասերն էլ հանել եք Ձեր պատասխանի մեջ,— որ գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ Է օգտվելու Էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք Է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործ ածել։

Իսկ Դուք…

Ա՛յ տեսեք ինչ եք ասում Դուք։ Դուք ասում եք պետք Է գրել մաքուր հայերեն, այսինքն, հայերեն լեզվի միջից դուրս վըռընդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք-թաթարական բառ եք մեջ բերում,ցույց տալու, թե ինչ տեսակ բառերից պիտի զգուշանանք ու պաշտպանենք հայոց լեզվի մաքրությունը, օրինակ, ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յար, խաթր, զիլ, մուրազ, նազուք, ջան, ջեյրան և այլն։

Ձեզ ասում են, թուրք-թաթարականը թողնենք մի առ ժամաբակ, դա Ձեզ շատ Է խրտնեցնում, եվրոպական բառեր կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օր. ինտելի–գենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն։Ի՞նչ եք կարծում, մենք Էլ գործ ածենք, թե չէ։

Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում, լավ ականջ դրեք։ Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործածողը իրավունք ունի և դա՞րդ գործածելու»։

Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն ա բռնել։ Եվ ահա Դուք շարունակում եք ավելի խորը խրվելու համար։

«Սարեր-ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ

105