նշանակում կամ նամնունազուքը, որ մտել էն ձեր կլասիկների գրվածքների մեջ…
Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար։
էսպես։ Երկու տարրեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ։ Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան։ Մի ճամփի սկբրին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին՝ Խ. Աբովյան։ էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտ՛ն ու կենսունակը—— էդ հետո կտեսնենք։ Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդերձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունի—— խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին։
Մի նկատողություն էլ։ Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղված, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի–մի հարցական ու զարմացական եք տնկում։ Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը» նորից և տեսեք ես ինչ եմ ասել, Դուք ինչ եք դուրս բերում։
ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ
Մի Ժամանակ հայ լրագիրը իր մեջ էր ամփոփում նաև գեղարվեստական գրականությունն ու բանասիրությունը։ ժամանակի ընթացքում հասունացավ ամսագիր ունենալու կարիքը։ Եկավ «Մուրճը»։ Երեք խմբագրություն փոխեց, մի քանի հրատարակիչ ունեցավ, եղած գրական ու գիտական ուժերից շատերին հավաքեց իր շուրջը, բայց այնուամենայնիվ տասնամյակը չբոլորած ստիպված եղավ դադարելու։ Դադարեց, որովհետև ամսագրի բաժանորդ ու ընթերցող այնպիսի բազմություն չկար, որ կարողաար