պահել։էլ չենք, խոսում, նրանից առաջ եղած ու դադարած ամսագիրների ու հանդեսների մասին։
«Մուրճը» դադարեց, և ռուսահայ. մամուլի, մեջ, դարձյալ բաց մնաց ամսագրի տեղը: Այս տարվանից «Մշակին» կից սկսեց, լույս տեսնել «Արորը», սակայն նա Էլ չկարողացավ գրական ուժեր գրավել, հենց Էն գլխից «Արարատի» տպավորությրւնն արավ ու մնաց եղած-չեղաձ։
Դարձյալ զգացվում Է ամսագրի կարիքը։ Եվ ահա «Հորիզոնի» №. 218-ում, պ. Սիմ, Տեր-Մինասյանը անում Է «Մի կարևոր առաջարկ»1— հավաքական ուժերով Թիֆլիսում ձեռնարկել մի ամսագրի հրատարակության։ Այդ գործի նախաձեռնությունը հանձնարարում Է Թիֆլիսում, գտնվող հայ գրականագետներին, որ նրանք կազմակերպեն. ու. տանեն։
ժողովուրդը մի. գեղեցիկ առած ունի, ասում Է՝ «մերկ մարանիս կատու շալակելն Էր պակաս»։ Հիմի հայ գրողներին ամսագիր հրատարակելն Էր պակաս։ Ո՛չ, այդ սխալ Է։ Ամսագիրը մեզնում, որ տասնյակ հազարների» վնաս տալով հանդերձ դարձյալ չի ապրում, հայ գրողների պահելու բան չի։
Սակայնն ամսագրի կարիքը կա։ Այն Էլ Է ճշմարիտ, որ Թիֆլիսում պետք Է լինի և Թիֆլիսում. գտնվող գրողները շատ են պետք, դրա համար։
Բայց գործի կազմակերպության և հրատարակության համար ուրիշ մարդիկ են հարկավոր, որ ընդունակ ու պատրաստ լինեն և նյութական զոհաբերության։ Եթե կան այդ տեսակ մարդիկ, «Հորիզոնի» Էջերը բաց են նրանց համար, թող մեջ գան, հայտարարեի թե ինչ մասնակցություն կունենան, և, գուցե, ճշմարիտ որ այդ ձևով հավաքական ուժերով կարելի կլինի մի ուժեղ ամսագիր ունենալ և. հայ գրողներին ու բանասերներին, խմբել ի մի։
ՄԵՌ ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ
Նա, ով երկար տարիներ բաժանորդ Է, եղել մեր թերթերին, ու ընթերցող, լավ կլինեը մի. նստեր ու հաշիվ, տար ինքն իրեն, թե. ի՛նչ է ստացել այդ թերթերից