Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից», իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։
Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժոդովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը։
Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։
Գուցե այդ թերթերը անկողնաապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմա՛նի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից ու դրսից։ Երբեք։ Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չոռս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով տ անձնական վիրավորանքով։
Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ։ Երբե՛ք։ Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել։ Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ։
Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականաթյան մասին։ Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ։ Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միենույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ։ Գալով գրականությունը, գըրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն