Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիրներ, իսկ հիշատակարաններում պատմական հարուստ նյութ վասպուրականի անցյալից։ Եվ այդ ձեոագրերի թիվն է 1,500:

Կազմած է Վանա, Տոսպա և Հայոց Ձորի գավառակների ազգագրությունն ու նկարագրած նրանց գյուղերը, վանքերն ու բերդերը։ Նյութեր է հավաքել Վասպարականի մանրամասն քարտեզը կազմելու։ Նյութեր է հավաքել ժողովրդական հավատի ու դիցաբանության մնացորդների։ Գրի են առնված ժողովրդական երգեր ու հեքիաթներ, որոնց մեջ են Սասունցի Դավթի ու Մհերի երկու նոր վարիանտները։ Լուսանկարել է 170 տիպեր, տեսարաններ, հնություններ ու սեպաձև արձանագրություններ։ Բերել է վանեցի կնոջ ու տղամարդու տարազները իրանց ամեն արդ ու զարդերով։ Մի գործ՝ արժանի ամեն շնորհակալության ու ամեն խրախուսանքի և այնքա՜ն կարևոր, այնքա՜ն անհրաժեշտ հայոց պատմության ու հայոց գրականության համար։

Եվ մենք ամենայն եռանդով ու սիրով հորդոր ենք կարդում մեր այն ունևորներին, որոնք իրոք սիրում են իրանց ազգի անցյալն ու ներկան, մոտենան ուժ տալու այս շատ գեղեցիկ հիմնարկաթյանը, մեր ուսուցիչներին ու ամեն տեղ ցրված կարող մարդկանց, որ աջակցեն օր առաջ հավաքելու մեր հին կուլտուրայի ու կյանքի մնացորդները և այսօրվա եղածը ի մի, որ տեսնենք ի՛նչ ենք ունեցել ու ի՛նչ ունենք։

ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՄԻ ԲԱՑՈՒՄԸ

Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայով։

Մենք չգիտեինք ինչն է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությանը դեռ բացատրություն չի տվել հրապարակավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի։

Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև դժբախտաբար դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը։

Ռեպերտուարին գալով՝ մենք մի կարևոր նկատողություն