ունենք անելու Ամեն մի ժողովրդի թատրոն թատրոն Է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով։
Դա Է, որ թանկ պիտի լինի թատրոնի էի համար և եթա հաջող գործերը չպետք Է հնացած համարվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայ11 այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ Է մեծ ընտրության համար։ Այժմ ինչքան Է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն Էլ դուրս թողնեք։ Սակայն Դրամատիքական Ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն Է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն Է վերցրել— Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, այլևս ոչ մի պիես ո՛չ Սունդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից։ Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը։
Չլինի" նրա համար, որ հին են։
«Մշակն» Էլ զարմանում Է, որ Դրամատիքական ընկ. վարչությունը սեզոնը բաց Է անում հին պիեսով։ Այս զարմանքն Էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի։ Ո՞րտեղ Է ընդունված և ինչու անպատճառ թատրոնները պետք Է բացվեն նոր պիեսով։ Այս անշուշտ լավ Է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց Է անում ծանոթ պիեսով, չնտյեւով իր ձեռքին ունի երեք նոր պիես —- ©իրվտնզադեի «Արմենահին», Մ. Դևորգյտնի «Փառանձեմը» և Ս. Թառտյանի «Սոկրտտեսը»։
Ողջանելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք,՜ որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դթտմատարգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար Էլ իրավունք ձեռք բերեր ավելի խըստապահանջ լինելու։
ՁԱՐ ՎԵՐԱ№Րա1*%Ք
Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը– նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները